Թրամփը հաստատել է՝ TikTok-ն ԱՄՆ-ում կարող է արգելափակվել
Written by 105.5FM on 30 July 2020
Կուզեի՞ր, որ TikTok-ը Հայաստանում էլ արգելափակվեր․․․
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել է, որ իր ադմինիստրացիան դիտարկում է չինական սոցիալական հսկա ցանցի՝ TikTok-ն իրենց երկրում արգելափակելու որոշումը։ Նրանք կարծում են, որ հավելվածը լրտեսում է ամերիկացիներին։
— Մենք հետևում ենք TikTok-ին ու շուտով որոշում կընդունենք։
— Սպիտակ տան առաջ հայտնել է Թրամփը
ԹԵՄԱՏԻԿ։ TikTok-ում մեկ հոլովակով Ջեյսոն Դերուլոն աշխատում է $75,000
Ամերիկյան կառավարությունը, բացի իր քաղաքացիների տվյալների տարածումից և հավանական օգտագործումից, անհանգստանում է նաև ԱՄՆ-ի սպասվող նախագահական ընտրությունների վրա Չինաստանի Կոմունիստական կուսակցության հնարավոր ազդեցության համար։
TikTok-ը սկսեց շատ օգտագործվել հատկապես պատանիների և երիտասարդների կողմից, կարանտինի ընթացքում, երբ Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն գնալով թեժանում էին։ Հարթակի ամսական 26,5 միլիոն ակտիվ օգտատերերի 60%-ը 16-ից 24 տարեկան ամերիկացիներն են։
2 միլիոն դիտող Instagram-ի live-ում․ Ռեփեր 6is9ine-ը ռեկորդ է սահմանել