Author: 105.5FM
Page: 17
The Rolling Stones-ի ֆրոնտմեն Միք Ջագերը նշանվել է 35-ամյա բալերինայի հետ իր 80-ամյակի նախօրեին։ Այս մասին հայտնում է Mirror-ը: The Rolling Stones խմբի մենակատարի հարսնացուն Մելանի Համրիքն է։ Երաժիշտը և բալերինան հարաբերությունների մեջ են արդեն վաղուց՝ 2014 թվականից։ Զույգը որդի ունի՝ ծնված 2016 թվականին։ Պարուհին 15 տարի աշխատել է Նյու Յորքի ամերիկյան բալետի թատրոնում, իսկ […]
Ռեփեր Թրևիս Սքոթին մեղադրանք չի առաջադրվի 2021 թվականի նոյեմբերին իր AstroWorld փառատոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Դատարանի որոշումը հայտնում է Variety-ն։ Հիշեցնենք, 2021 թվականի նոյեմբերի 5-ին Հյուսթոնում AstroWorld երաժշտական փառատոնում արտիստի ելույթի ժամանակ տեղի է ունեցել զանգվածային հրմշտոց։ 25 մարդ հոսպիտալացվել է, 10-ը՝ մահացել։ Ողբերգության որոշ ականատեսներ նշել են, որ տուժածները բղավելով փորձել են գրավել […]
Ամերիկացի երգչուհի Մադոննան հետաձգել է համաշխարհային շրջագայությունը բակտերիալ վարակի պատճառով հոսպիտալացումից հետո: Այս մասին հայտնում է NME-ն։ Կատարողի՝ Celebration կոչվող համերգային շրջագայությունը պետք է սկսվեր հուլիսի 15-ին, սակայն արտիստուհու ներկայացուցիչները նշել են, որ ավելի ուշ կկարողանան հայտարարել նրա ելույթների նոր ժամկետները։ Ի սկզբանե նախատեսված էր, որ երգչուհին ելույթ կունենա Վանկուվերում, Նյու Յորքում, Չիկագոյում, Մայամիում, Վաշինգտոնում, […]
Ամերիկացի հիփ-հոփ արտիստներ Նիկի Մինաժը և Ice Spice-ը թողարկել են առաջիկա «Բարբի» ֆիլմի թրեքը։ «Barbie World» կոչվող կոմպոզիցիայի տեսահոլովակը տեղադրվել է Մինաժի YouTube-յան ալիքում։ Մինաժի և Ice Spice-ի երգը դարձել է Գրետա Գերվիգի նախագծի սաունդթրեքներից մեկը, որտեղ գլխավոր դերերում են հանդես գալիս Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը։ Etonline.com-ն ավելացնում է, որ թրեքը ներառում է Aqua-ի […]
Արվեստի և գիտության ձայնագրման ազգային ակադեմիան նոր կանոնի մասին է հայտարարել․ արհեստական ինտելեկտի ստեղծած երգերը չեն կարող առաջադրվել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: Գրում է Hypebeast-ը։ Որոշումն ընդունվել է ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Նշվում է, որ «միայն մարդիկ կարող են առաջադրվել» և որ «ինչը չի պարունակում մարդու հեղինակային աշխատանք, չի կարող ներկայացվել կատեգորիաներից որևէ մեկում»: Այնուամենայնիվ, […]
Երգիչ Փոլ Մաքքարթնին պատմել է, որ հանգուցյալ Ջոն Լենոնը դժվար մանկություն է ունեցել։ Նրա խոսքերը մեջբերում է Deadline-ը։ «Ջոնն իսկապես ողբերգական կյանք է ունեցել։ Մանկության տարիներին խնամակալությամբ զբաղվող մարմինները նրա մորը հեռացրել են դաստիարակությունից, որոշելով, որ նա այնքան լավը չէ, որ հոգ տանի Լենոնի մասին։ Հայրը հեռացել է տնից, երբ Ջոնը երեք տարեկան է եղել»,- […]
Բրիտանական Bring Me The Horizon ռոք խումբը հայտարարել է «Post Human: Nex Gen» մինի ալբոմի թողարկման մասին, որը «Post Human» նախագծի երկրորդ մասն է: Ձայնասկավառակի թողարկումը նշանակված է սեպտեմբերի 15-ին, փոխանցում է NME-ն։ Խումբը նաև հայտարարել է, որ 2024 թվականին հյուրախաղերի են մեկնելու Մեծ Բրիտանիա և Իռլանդիա։ Առաջիկա ալբոմում կընդգրկվեն մինչ այդ թողարկված չորս սինգլներ՝ […]
Roseark ոսկերչական խանութի ներկայացուցիչները դատի են տվել Նիկի Մինաժին։ Գրում է TMZ-ը։ Նշվում է, որ արտիստի ոճաբան Բրեթ Ալան Նելսոնը պայմանագիր է կնքել Roseark-ի հետ, որի համաձայն ոսկերչական խանութը համաձայնել է Մինաժին զարդեր տրամադրել ելույթի համար: Պայմանագրի համաձայն ՝ Բրեթը պետք է մեկ շաբաթվա ընթացքում վերադարձներ զարդերը և փոխհատուցեր այն վնասների համար, որոնք զարդերը կարող […]
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը Չիկագոյում ելույթ ունենալիս միջատ է կուլ տվել։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Նա խեղդվել է տասնյակ հազարավոր երկրպագուների առջև՝ «Սոլջեր Ֆիլդ» ֆուտբոլային մարզադաշտի բեմում։ Սվիֆթը ստիպված է եղել հազալ, դադարեցնել շոուն և կուլ տալ միջատին։ «Հըմ, համեղ է», – կատակել է նա և ծիծաղել: Ավելի վաղ երգչուհի Թեյլոր Սվիֆթի երկրպագու Ջեննա Տոկատիլանն […]
Universal Music Group ձայնագրման լեյբլը բանակցություններ է վարում Disney Music Group-ի հետ Queen-ի երգերի կատալոգը ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները «բուռն ընթացքի մեջ են»։ Նշվում է, որ վաճառքի գումարը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը։ Սպասվում է, որ ընկերությունները կպայմանավորվեն մեկ ամսվա ընթացքում։ Պայմանագրի կնքման դեպքում գործարքը կարող է […]