Նորություններ

Page: 16

Ոստիկանությունը սեպտեմբերին բերման էր ենթարկել երգչուհի Բրիթնի Սփիրսին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ հղում կատարելով դատական ​​փաստաթղթերին։ 41-ամյա փոփ աստղին ոստիկանության պարեկային խումբը բերման էր ենթարկել սեպտեմբերի 10-ին։ Ենթադրվում է, որ նա չէր կարողացել իրավապահներին տրամադրել ոչ իր վարորդական իրավունքի վկայականը, և ոչ էլ ապահովագրությունը: Դրա համար Բրիթնի […]

Հնդիկ ռեփեր Seraiah-ն իր ինստագրամի Story բաժնում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի փողոցներից մեկը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի անունով վերանվանելուն։ Նա մասնավորապես գրել է․ «Ադրբեջանը շտապել է վերանվանել Ստեփանակերտի փողոցներից մեկը՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի։ Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը պնդում է, որ հարգելու է Արցախում ապրող էթնիկ հայերի […]

Մել Գիբսոնը դատապարտում է Արցախում Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների ցեղասպանությունը՝ կոչ անելով լրատվամիջոցներին չլռել։ Դերասանը միջազգային հանրությունից պահանջել է արագ քայլեր ձեռնարկել հայերին պաշտպանելու և փրկելու համար։ «Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ասում եմ՝ մի՛ վհատվեք, Աստված ձեզ հետ է», – ասել է նա։

Հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն իր X-ի միկրոբլոգում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Նա կոչ է արել միջազգային աշխահին կանխել ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։ «Տասնամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժան գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։ Սիրտս կոտրվում է, երբ լսում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածաբար Հայաստան փախած հազարավոր […]

*NSYNC-ը ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո թողարկելու է առաջին նոր սինգլը՝ «Take You to a Better Place»-ը: Այս մասին Instagram-ում գրել է խմբի սոլիստներից մեկը՝ Ջասթին Թիմբերլեյքը։ «Better Place» երգը կներառվի Universal Studios-ի՝ «Trolls Band Together» անիմացիոն մյուզիքլի սաունդթրեքում։ «Այնքան շատ աստղեր են հավաքվել։ Եթե մենք ստեղծենք այս երգը, այն կլինի սիրային նամակ մեր […]

Ամերիկացի երգիչ, Aerosmith խմբի մենակատար Սթիվեն Թայլեր Instagram-ում հայտնել է Aerosmith ռոք խմբի հրաժեշտի շրջագայությունը առողջական խնդիրների պատճառով հետաձգելու մասին: «Կոտրված սրտով հայտնում եմ, որ ստացել եմ բժշկի խիստ ցուցում` չերգել առաջիկա 30 օրվա ընթացքում»,- կիսվել է արտիստը սոցկայքի իր էջում։ Թայլերը բացատրել է, որ սեպտեմբերի 9-ին համերգի ժամանակ վնասել է կապանները։ Երաժշտի խոսքով՝ վնասվածքը […]

Բրիտանական Queen խմբի «Bohemian Rhapsody» երգի բառերի սևագիրը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն ֆունտով։ Այս մասին հաղորդվում է աճուրդի կայքում։ Կոմպոզիցիայի սկզբնական տարբերակը բաղկացած է 15 էջից, որի վրա կարելի է տեսնել ընդգծված երգի բնօրինակ վերնագիրը՝ «Mongolian Rhapsody», հետագայում փոխված «Bohemian Rhapsody»-ի։ Կոմպոզիցիայի սևագրի ճշգրիտ գինը կազմել է 1,379 մլն ֆունտ։ Բացի այդ, […]

Ամերիկյան «Metallica» կուլտային ռոք խումբը որոշել է մեկ շաբաթով հետաձգել Արիզոնայում կիրակի օրը նախատեսված համերգը, քանի որ իրենց վոկալիստ Ջեյմս Հեթֆիլդը վարակվել է կորոնավիրուսով։ Խմբի պաշտոնական Twitter-ի էջում հայտարարվել է, որ նրանք մտադիր են սեպտեմբերի 9-ին Արիզոնայում ելույթ ունենալ իրենց երկրպագուների համար: «Ցավոք, Ջեյմսը վարակվել է COVID-19-ով։ Մենք շատ վշտացած ենք և ներողություն ենք խնդրում […]

Ամերիկյան Imagine Dragons երաժշտական ​​փոփ-ռոք խումբը նոր սինգլ է թողարկել։ Այն կոչվում է՝ Children of the Sky՝ «Երկնքի երեխաները»։ Կոմպոզիցիան նվիրված է Starfield-ի՝ Skyrim-ի և Fallout 4-ի հեղինակների նոր տիեզերական խաղի թողարկմանը։ Imagine Dragons-ի նոր երգը նվիրված է տիեզերքին և մարդու կողմից դրա յուրացմանը: Կոմպոզիցիան ուղեկցվում է երեք րոպեանոց լիրիկական տեսահոլովակով, որը բաղկացած է ապագա […]

Rammstein-ի մենակատար Թիլ Լինդեմանը առաջին անգամ արձագանքել է կանանց նկատմամբ բռնության մեղադրանքներին: Նա այս մասին արտահայտվել է Instagram-ի պաշտոնական էջում։ Լինդեմանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, ովքեր սպասել են իր դեմ գործի ավարտին։ «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անաչառ սպասում էին քննության ավարտին»,- գրել է նա։ Օգոստոսի 29-ին Bild-ը հայտնել էր, որ Բեռլինի դատախազությունը դադարեցրել է սեռական […]


Current track

Title

Artist

Background