Նորություններ
Page: 19
Ամերիկացի կատարողներ Քեթի Փերին և Լայոնել Ռիչին, ինչպես նաև իտալացի երգիչ Անդրեա Բոչելլին համաձայնել են ելույթ ունենալ Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ի թագադրման պատվին կայանալիք համերգին։ Հաղորդում է Page Six-ը։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 7-ին, 74-ամյա միապետի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրումից մեկ օր անց։ Նշվում է, որ արտիստները ցուցակի ամենավառ աստղերից են։ Ի դեպ, […]
Ռիտա Օրան և Ռեբեկա Ֆերգյուսոնը հանդես կգան մայիսին Լիվերպուլում կայանալիք «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում։ Օրան իր լավագույն հիթերը կկատարի մրցույթի կիսաեզրափակիչներից մեկում: Բեմում հանդես կգա նաև Ռեբեկա Ֆերգյուսոնը, ով զուգերգ կունենա ուկրաինացի կատարող Ալյոշայի հետ, գրում է BBC-ն: Եվրատեսիլի այս տարվա հաղորդավարուհիներից մեկը՝ Յուլիա Սանինան, իր The Hardkiss խմբի հետ կբացի երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Ուկրաինացի […]
Բրիտանական Queen ռոք խումբը հայտարարել է, որ դիտարկում է ամերիկացի փոփ երգիչ Ադամ Լամբերտի հետ նոր երգեր թողարկելու հնարավորությունը: Այս մասին գրում Է NME-ն։ «Դա պետք է այնքան առանձնահատուկ բան լինի, որ մենք ցանկանանք այն ներկայացնել հանրությանը»,- ասել է կիթառահար Բրայան Մեյը։ Լամբերտը նշել է, որ դա մեծ պատասխանատվություն է․ «Եթե նոր բան են թողարկելու, […]
«Փոքրիկ ջրահարսը» ռեմեյքի ռեժիսոր Ռոբ Մարշալը Entertainment Weekly-ի հետ հարցազրույցում ասել է, որ բանակցություններ է վարել երգիչ Հարի Սթայլզի հետ՝ ֆիլմում նկարահանվելու համար։ Ենթադրվում էր, որ երաժիշտը կարող է մարմնավորել արքայազն Էրիկին՝ Արիել ջրահարսի մասին հեքիաթի նոր էկրանավորման մեջ։ Մարշալի խոսքով՝ Սթայլզը հրաժարվել է դերից, քանի որ գերադասում է խաղալ ավելի մռայլ ֆիլմերում, ոչ թե […]
Համացանցում նոր կադրեր են հայտնվել դերասան Խոակին Ֆենիքսի և երգչուհի, դերասանուհի Լեդի Գագայի մասնակցությամբ «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմի նկարահանումներից: Լեդի Գագան՝ սուպերհերոսուհի Հարլի Քուինի դերում և Ֆենիքսը՝ Ջոկերի դերում, նկարահանվել են այն աստիճանների վրա, որտեղ ֆիլմի առաջին մասում պարել է Խոակին Ֆենիքսը։ Ավելի վաղ «Кинократия» տելեգրամյան ալիքում հրապարակվել էր մի տեսանյութ, որում Լեդի Գագան՝ […]
Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ բրիտանացի երաժիշտ Ռոջեր Ուոթերսը, դատի կտա Գերմանիայում իր համերգը չեղարկողներին: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։ Արտիստի ելույթը պետք է կայանար մայիսի 28-ին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Նշվում է, որ կազմակերպիչները միջոցառումը հեռացրել են պաստառից՝ քաղաքային վարչակազմի ճնշման պատճառով, որը Ուոթերսին մեղադրել է հակասեմականության մեջ։ Երաժշտի խոսքով՝ Գերմանիայի իշխանությունների գործողությունները հարձակում […]
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը մտադիր է հետմահու ալբոմ թողարկել։ Այս մասին նա ասել է Rolling Stone-ին տված հարցազրույցում։ Կատարողը նշել է, որ վաղուց մեկ նախագծի մասին է մտածում։ Մանրամասներ Շիրանը չի ասել, սակայն հայտարարել է, որ կցանկանար թողարկել հինգ ալբոմներից բաղկացած շարք։ Նախագիծը Շիրանը նախատեսում է ստեղծել մինչև կյանքի վերջ։ Նա հավելել է, որ կտակում […]
Կանադացի երգիչ The Weeknd-ը մոլորակի ամենահայտնի երաժիշտ է ճանաչվել: Նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 33-ամյա արտիստն այս կոչումը ստացել է՝ սահմանելով երկու լուրջ ռեկորդ․ նա դարձել է առաջին երաժիշտը, որը հաղթահարել է Spotify-ի ամսական 100 միլիոն ունկնդիրների նշագիծը: The Weeknd-ը հարթակում նաև ստացել է ռեկորդային թվով՝ 111,4 միլիոն ամսական ունկնդիրներ: Ընդ որում, կանադացին առաջատար […]
Linkin Park-ի ֆրոնտմեն Մայք Շինոդան հայտարարել է, որ խումբը ոչ մի դեպքում ելույթ չի ունենա հանգուցյալ վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի հոլոգրամայով։ Նրա խոսքերը մեջբերում է NME-ն։ «Սարսափելի է: Սա շատ զգայուն թեմա է, և մենք ունենք մեր սեփական զգացմունքները դրա վերաբերյալ: Ինձ համար դա միանշանակ «ոչ» է։ Ինձ դա դուր չի գալիս»,- կիսվել է Շինոդան։ Երաժիշտը […]
Շակիրայի հիթը` «Music Sessions Vol. 53»-ը, իր նախկին ամուսնու՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի մասին Գինեսի գրքի 14 ռեկորդ է սահմանել, հայտնում է Just Jared-ը։ 2023 թվականի հունվարի սկզբին թողարկված թրեքի ձեռքբերումների թվում են ռեկորդները հետևյալ անվանակարգերում՝ Spotify-ում լատինաամերիկյան ամենաշատ տարածված հիթը 24 ժամում YouTube-ում մեկ օրում ամենաշատ դիտված տեսահոլովակը YouTube-ում ամենաարագը 100 մլն դիտում հավաքած լատինաամերիկյան […]