Նորություններ

Page: 2

«Դոպինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկի որդին) «Հրապարակ»-ին ասել է, որ «Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամեիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձգված համերգը կտա ու կգնա»։ Նա կարծում է, որ «մեգաաստղը կարող էր ընդհանրապես հրաժարվել ելույթից ու ասեր՝ փողը տվել եք, հետո ասել՝ մի արի, ես էլ չեմ եկել»։ […]

Քիմ Քարդաշյանը «հատկապես զգայուն» է ահաբեկչության նկատմամբ՝ իր ծագման պատճառով։ 42-ամյա ռեալիթի աստղը խոսել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ։ Քիմ Քարդաշյանը հուսահատված է իր տեսած «սարսափելի կադրերից», սակայն ցանկանում է, որ տուժածներն իմանան, որ նրանք «մենակ չեն» որպես ահաբեկչության զոհեր։ Instagram-ում հրապարակված հայտարարության մեջ նա գրել […]

Ոստիկանությունը սեպտեմբերին բերման էր ենթարկել երգչուհի Բրիթնի Սփիրսին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ հղում կատարելով դատական ​​փաստաթղթերին։ 41-ամյա փոփ աստղին ոստիկանության պարեկային խումբը բերման էր ենթարկել սեպտեմբերի 10-ին։ Ենթադրվում է, որ նա չէր կարողացել իրավապահներին տրամադրել ոչ իր վարորդական իրավունքի վկայականը, և ոչ էլ ապահովագրությունը: Դրա համար Բրիթնի […]

Հնդիկ ռեփեր Seraiah-ն իր ինստագրամի Story բաժնում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի փողոցներից մեկը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի անունով վերանվանելուն։ Նա մասնավորապես գրել է․ «Ադրբեջանը շտապել է վերանվանել Ստեփանակերտի փողոցներից մեկը՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի։ Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը պնդում է, որ հարգելու է Արցախում ապրող էթնիկ հայերի […]

Մել Գիբսոնը դատապարտում է Արցախում Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների ցեղասպանությունը՝ կոչ անելով լրատվամիջոցներին չլռել։ Դերասանը միջազգային հանրությունից պահանջել է արագ քայլեր ձեռնարկել հայերին պաշտպանելու և փրկելու համար։ «Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ասում եմ՝ մի՛ վհատվեք, Աստված ձեզ հետ է», – ասել է նա։

Հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն իր X-ի միկրոբլոգում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Նա կոչ է արել միջազգային աշխահին կանխել ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։ «Տասնամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժան գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։ Սիրտս կոտրվում է, երբ լսում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածաբար Հայաստան փախած հազարավոր […]

*NSYNC-ը ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո թողարկելու է առաջին նոր սինգլը՝ «Take You to a Better Place»-ը: Այս մասին Instagram-ում գրել է խմբի սոլիստներից մեկը՝ Ջասթին Թիմբերլեյքը։ «Better Place» երգը կներառվի Universal Studios-ի՝ «Trolls Band Together» անիմացիոն մյուզիքլի սաունդթրեքում։ «Այնքան շատ աստղեր են հավաքվել։ Եթե մենք ստեղծենք այս երգը, այն կլինի սիրային նամակ մեր […]

Ամերիկացի երգիչ, Aerosmith խմբի մենակատար Սթիվեն Թայլեր Instagram-ում հայտնել է Aerosmith ռոք խմբի հրաժեշտի շրջագայությունը առողջական խնդիրների պատճառով հետաձգելու մասին: «Կոտրված սրտով հայտնում եմ, որ ստացել եմ բժշկի խիստ ցուցում` չերգել առաջիկա 30 օրվա ընթացքում»,- կիսվել է արտիստը սոցկայքի իր էջում։ Թայլերը բացատրել է, որ սեպտեմբերի 9-ին համերգի ժամանակ վնասել է կապանները։ Երաժշտի խոսքով՝ վնասվածքը […]

Բրիտանական Queen խմբի «Bohemian Rhapsody» երգի բառերի սևագիրը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն ֆունտով։ Այս մասին հաղորդվում է աճուրդի կայքում։ Կոմպոզիցիայի սկզբնական տարբերակը բաղկացած է 15 էջից, որի վրա կարելի է տեսնել ընդգծված երգի բնօրինակ վերնագիրը՝ «Mongolian Rhapsody», հետագայում փոխված «Bohemian Rhapsody»-ի։ Կոմպոզիցիայի սևագրի ճշգրիտ գինը կազմել է 1,379 մլն ֆունտ։ Բացի այդ, […]

Ամերիկյան «Metallica» կուլտային ռոք խումբը որոշել է մեկ շաբաթով հետաձգել Արիզոնայում կիրակի օրը նախատեսված համերգը, քանի որ իրենց վոկալիստ Ջեյմս Հեթֆիլդը վարակվել է կորոնավիրուսով։ Խմբի պաշտոնական Twitter-ի էջում հայտարարվել է, որ նրանք մտադիր են սեպտեմբերի 9-ին Արիզոնայում ելույթ ունենալ իրենց երկրպագուների համար: «Ցավոք, Ջեյմսը վարակվել է COVID-19-ով։ Մենք շատ վշտացած ենք և ներողություն ենք խնդրում […]


Current track

Title

Artist

Background