Նորություններ

Page: 7

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը TIME ամսագրի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել։ Նա առաջ է անցել այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են՝ Ռուսաստանի և Չինաստանի նախագահները, OpenAI-ի հիմնադիրը և Բարբի տիկնիկը: Պարբերականը նշել է, որ Թեյլոր Սվիֆթը դարձել է մեր ժամանակների ամենահայտնի և ամենաազդեցիկ աստղերից մեկը։ Նրա երաժշտությունը, ֆիլմերը և համերգները գրավում են միլիոնավոր երկրպագուներ և իհարկե դոլարներ: […]

Ռեփեր Էմինեմը դեկտեմբերի 2-ին ելույթ է ունեցել վիրտուալ համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել Fortnite-ի չորրորդ գլխի ավարտի առիթով։ Այս մասին հայտնում է The Verge-ը։ Երաժիշտը, ավելի ճիշտ՝ նրա թվային պատճենը, կատարել է «Lose Yourself» և «Godzilla» ստեղծագործությունները։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը հետևել է ավելի քան 11,6 միլիոն խաղացող: «Ես կասեի, որ սա վերջին շրջանում մեր […]

Երգչուհի Բրիթնի Սփիրսն ընդհատել է ծննդյան տոնակատարությունը՝ շտապ կենդանիների բժշկի այցելելու համար։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Բրիթնի Սփիրսը ծննդյան նախօրեն նշել է իր մենեջերի և ընկերոջ՝ Քեյդ Հադսոնի տանը՝ եղբոր՝ Բրայանի և մի քանի մտերիմ ընկերների հետ։ Գիշերվա ժամը երկուսին Բրիթնին, Քեյդը և Բրայանը երգչուհու շան հետ միասին մեքենայով գնացել են 24-ժամյա անասնաբուժական կլինիկա։ […]

Ջենիֆեր Լոպեսի առաջին ստուդիական ալբոմը տասնամյակի ընթացքում՝ «This Is Me… Now»-ն, կթողարկվի 2024 թվականի փետրվարի 16-ին։ Lուրեր են տարածվել, որ նույն օրը էկրան կբարձրանա «երաժշտությունից ոգեշնչված» ֆիլմը։ Ակնկալվում է, որ ալբոմում կներառվի նաև «Dear Ben Pt. II» երգը, որը կլինի 2002 թվականին թողարկված «Dear Ben» թրեքի շարունակությունը․ այն պատմում է նրա ամուսնու՝ Բեն Աֆլեքի մասին։ […]

Էնրիկե Իգլեսիասը պատրաստվում է թողարկել իր վերջին ալբոմը։ Գրեմմի մրցանակակիր 48-ամյա երգչի եզրափակիչ նոր ալբոմի թողարկման և կարիերայի ավարտի մասին խոսակցությունները սկսել էին շրջանառվել դեռ 2021 թվականին։ Այն իրականություն կդառնա 2024 թվականին։ Ալբոմը կկոչվի՝ Final (Vol. 2)։ Օրերս Today-ին տված հարցազրույցում նա խոսել է ալբոմի թողարկման ժամկետների և այն մասին, թե ինչ է դա նշանակում […]

Գերմանիայի Կասել քաղաքում չեղարկվել է գերմանացի երաժիշտ Թիլ Լինդեմանի ելույթը։ Այս մասին գրում է Time News-ը՝ քաղաքային վարչակազմի հայտարարությանը հղումով։ Հայտնի է, որ Rammstein-ի վոկալիստի համերգը պետք է կայանար նոյեմբերի 18-ին տեղի սառցե պալատում։ «Բոլոր պատասխանատուները գիտեն, որ շատ հյուրեր վաղուց ոգևորված էին գալիք համերգով, ուստի հասկանում են, թե որքան հիասթափված են մարդիկ այս մերժումից։ […]

Երգչուհի Թեյլոր Սվիֆթն իր Instagram-ում պատմել է, որ մահացել է մի երկրպագու, ով եկել էր Բրազիլիայում իր Eras շրջագայության համերգին: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնում է նաև Daily Mail-ը։ Սվիֆթի խոսքով՝ աղջիկն իրեն վատ է զգացել մարզադաշտում նույնիսկ շոուի մեկնարկից առաջ։ «Չեմ կարող հավատալ, որ գրում եմ սա, բայց սրտի ցավով ստիպված […]

Beatles-ի համահիմնադիր երաժիշտը իր՝ «McCartney. A Life in Lyrics» փոդքասթի նոր դրվագում պատմել է խմբակից Ջոն Լենոնի ապրումների մասին, որոնք զարմացրել են իրեն։ Մաքքարթնիի խոսքով՝ Լենոնին անհանգստացրել է իր մասին մարդկանց հիշողությունը։ «Հիշում եմ, որ նա ինձ ասաց. «Պոլ, ես անհանգստանում եմ, թե ինչպես կհիշվեմ, երբ էլ չլինեմ»: Սա ինձ մի փոքր ցնցեց։ Ես պատասխանեցի. […]

The FIRST TIME դեբյուտային ստուդիական ալբոմի պաշտոնական թողարկումից առաջ, The Kid LAROI-ը ներկայացրել է ալբոմի երրորդ և վերջին սինգլը, որը կոչվում է «BLEED»: Նշվում է, որ ալբոմը կթողարկվի նոյեմբերի 10-ին։ Առաջին անգամ երգի մասին հայտնի էր դարձել դեռ 2022 թվականի նոյեմբերին, երբ The Kid LAROI-ը թվիթերում գրել էր. «Ես ունեմ մի երգ, որը կոչվում է […]

Երգիչ Հարի Սթայլսը ճանաչվել է Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ աստղը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ արտիստը դեռ 30 տարին չլրացած, արդեն երկրորդ տարին անընդմեջ ստանում է երկրի ամենահարուստ հայտնիի կոչումը։ Նրա կարողությունը գնահատվում է 175 մլն ֆունտ ստերլինգ։ Երկրորդ տեղում է երգչուհի Դուա Լիպան՝ 82,5 մլն ֆունտ ստեռլինգով, նրան հաջորդում է One […]


Current track

Title

Artist

Background