Նորություններ

Page: 4

Ջոկերի շարունակության դեբյուտային թրեյլերը, որը կոչվում է «Ջոկեր. խելագարություն երկուսի համար», կթողարկվի ապրիլի 10-ին։ Այս մասին գրում է Gamemag-ը։ Կինոռեժիսորները այլ մանրամասներ չեն հայտնել և ֆիլմից նոր կադրեր չեն ցուցադրել։ «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» մյուզիքլի սյուժեն կպատմի Արթուր Ֆլեքի/Ջոկերի (Խոակին Ֆենիքս) և Հարլի Քուինի (Լեդի Գագա) բարդ սիրավեպի մասին։ Ֆիլմն էկրան կբարձրանա այս տարվա հոկտեմբերի […]

Փոփ աստղ Մադոննան մայիսի 4-ին անվճար համերգով հանդես կգա Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում։ Այս համերգը կլինի վերջինը նրա ընթացիկ՝ Celebration World Tour-ի շրջանակում, գրում է Variety-ն: Համերգին մուտք գործելու համար տոմսեր չեն պահանջվի: Այս կերպ Մադոննան որոշել է շնորհակալություն հայտնել երկրպագուներին իր երկարամյա կարիերայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Սա կլինի երգչուհու առաջին ելույթը Բրազիլիայում […]

Ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի պաշտոնական ներկայացուցիչ Միլո Յաննոպուլոսը պահանջել է, որ ռեփերին անվանեն Յե (Ye), այլ ոչ թե նրա «ստրկական անունով»: Այս մասին հայտնում է Page Six-ը։ Յաննոպուլոսը արտիստին անվանել է աշխարհի ամենաճանաչված մարդկանցից մեկը՝ նախագահների ու Հռոմի պապերի հետ հավասար։ «Փոփոխությունը կատարվել է ամբողջությամբ, օրինական և ընդմիշտ։ Ահա թե ով է նա […]

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն իր նոր՝ Cowboy Carter ալբոմի շապիկի համար ֆոտոշարք է թողարկել՝ անկեղծ լուսանկարներով։ Համապատասխան հրապարակումը երգչուհին տեղադրել է ինստագրամյան էջում։ 42-ամյա կատարողը տեսախցիկի առաջ է հայտնվել սև ֆոնի մոտ, փոքրիկ ամբիոնի վրա կանգնած՝ ամբողջովին մերկ։ Միևնույն ժամանակ աստղը կուրծքը ծածկել է սպիտակ, կապույտ և կարմիր գույների շնորհավորական ժապավենով։ Բացի այդ, հայտնին ձեռքում բռնել […]

Վերջերս Million Dollaz Worth of Game-ին տված հարցազրույցում Քարդի Բին խոսել է իր համագործակցության ձգտումների մասին և կիսվել հիացմունքով արտիստների, հատկապես Ռիհանայի հանդեպ։ Երբ Քարդի Բիին հարցրել են իր երազանքի համագործակցության մասին, նա առանց վարանելու նշել է Ռիհաննայի անունը՝ նրան անվանելով «female GOAT recording artist»: Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ հիանալով Ռիհաննայի երաժշտությամբ՝ վարանում է […]

Անտուան Ֆուկուայի՝ Մայքլ Ջեքսոնի մասին առաջիկա կենսագրական ֆիլմի առանցքում կլինեն փոփ արքայի դեմ ոտնձգությունների մեղադրանքները․ բայոպիկում կփորձեն դրանք ներկայացնել դրական լույսի ներքո, արդարացնելով Ջեքսոնին: Ըստ Puck News-ի, «Michael»-ի վաղ սցենարներից մեկում ներառված է մի տեսարան, որտեղ իրավապահները ներխուժում են Ջեքսոնի Neverland Ranch-ը այն բանից հետո, երբ Ջորդան Չենդլերը նրան մեղադրում է սեռական ոտնձգության մեջ՝ 1993 […]

Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթի և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի 10-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, հայտարարել է իր դեբյուտային ալբոմի մասին։ Հայտնում է HipHopDX-ը։ Երիտասարդ արտիստուհին ձայնասկավառակի թողարկման մասին հայտարարել է միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Քանյե Ուեսթի Vultures 2-ի առաջիկա թողարկմանը: Ռեփերի դստեր ալբոմը կկոչվի Elementary School Dropout։ Նշվում է, որ լոնգփլեյի անվանումը ոգեշնչվել է Քանյե […]

Հարավային Կորեայի մշակույթի շատ երկրպագուների համար մեծ անակնկալ էր իմանալը, որ BTS-ի V-ն (Կիմ Թեհյոն) և 90-ականների լեգենդար դերասանը ընկերներ են: Այս մասին խոսվել է նոր գովազդային նախագծում, որտեղ նրանք միասին նկարահանվել են։ SimInvest ներդրումային ընկերության հոլովակում 28-ամյա Վին զանգահարում է Սեուլում ապրող ընկերոջը, այնուհետև սկավառակ է դնում նվագարկչի վրա, և դա նրա մոտ հիշողություններ […]

Մայլի Սայրուսը, որը վերջերս երկու «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Flowers» հիթի համար, չի թուլացնում դիրքերը: Երգչուհին ներկայացրել է «Doctor» պարային նոր թրեքը, որը ձայնագրվել է 10 տարի առաջ՝ Ֆարել Ուիլյամսի հետ համագործակցությամբ։ «Դոկտոր» երգը ստեղծվել էր դեռ 2013 թվականին, սակայն պաշտոնապես այդպես էլ չէր թողարկվել։ 2017 թվականին այն պատահմամբ հայտնվել էր համացանցում: Եվ հիմա՝ 10 […]

Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել է առողջական խնդիրների պատճառով բեմից հեռանալու մասին։ Այս մասին նա տեղեկություն է հրապարակել Instagram-ի իր էջում։ Արտիստուհին հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է համերգները։ Նա բացատրել է, որ իրեն վատ է զգացել իր վերջին շրջագայության վերջին փուլերում և հետագա ընդմիջման ժամանակ: Ադելի խոսքով՝ ինքը չի հասցրել վերականգնվել։ «Հիմա ես նորից հիվանդ […]


Current track

Title

Artist

Background