Նորություններ

Page: 6

Կանադացի փոփ երգիչ Էյբլ Տեսֆայեն, ով ավելի հայտնի է որպես The Weeknd, հայտնել է, որ մտադիր է փոխել իր բեմական անունը: Այս մասին նա ասել է W Magazine-ին տված հարցազրույցում։ Արտիստն առանձին ընդգծել է, որ այդ որոշմանը չի հաջորդի իր հեռանալը երաժշտական ինդուստրիայից, նա կշարունակի ստեղծել երաժշտություն: «Հիմա ես անցնում եմ կատարսիսի միջով։ Հասունանում է […]

Ամերիկյան Aerosmith ռոք խումբը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է այս սեպտեմբերին մեկնարկող հրաժեշտի շրջագայության մասին: «50 տարի անց, 10 համաշխարհային շրջագայություններ և ելույթներ՝ ավելի քան 100 միլիոն երկրպագուների համար… Եկել է վերջին «բումի» ժամանակը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Peace Out կոչվող շրջագայությունը կսկսվի սեպտեմբերի 2-ին Ֆիլադելֆիայում և կավարտվի 2024 թվականի հունվարի 26-ին կանադական Մոնրեալում: […]

ԱՄՆ հարկային վարչությունը մեղադրել է երգչուհի Բեյոնսեին 2018 և 2019 թվականներին 2,69 միլիոն դոլարի հարկեր չվճարելու մեջ: Այս մասին հայտնում է People-ը։ Կառավարական գործակալությունը պնդում է, որ Բեյոնսեն 2018 թվականի համար 805 850 դոլար է պարտք, իսկ 2019 թվականի համար՝ 1 442 747 դոլար։ Երգչուհին նաև չի վճարել այդ երկու տարվա տուգանքը՝ 449 719,40 դոլարի […]

Ամերիկացի հիփ-հոփ արտիստ Քենդրիկ Լամարի The Big Steppers շրջագայությունը դարձել է հիփ-հոփի պատմության մեջ ամենաշահութաբերը: Այս մասին հայտնում է Hiphopdx.com կայքը: Կատարողը գերազանցել է կանադացի ռեփեր Դրեյքի (իսկական անունը ՝ Օբրի Դրեյք Գրեհեմ) ռեկորդը՝ շնորհիվ շրջագայության, որը 73 համերգի ընթացքում նրան ավելի քան 100 մլն դոլար է բերել: Նշենք, որ The Big Steppers շրջագայությունը սկսվեց […]

46-ամյա փոփ աստղը Billboard երաժշտական պարբերականի վարկածով ճանաչվել է «Տարվա կին»: Շակիրան մրցանակը կստանա մայիսի 7-ին կայանալիք Latin Women in Music միջոցառման ժամանակ: Մասշտաբային գալա համերգը կդառնա պատմության մեջ առաջին միջոցառումը՝ նվիրված լատինաամերիկացի արվեստագետներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել երաժշտական ​​ինդուստրիայում։ Հրատարակության տվյալներով՝ «Whenever, Wherever» հիթի կատարողը վաճառել է 95 միլիոն ձայնասկավառակ։ Դա նրան դարձրել […]

Հարավկորեական Blackpink խումբը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ որպես YouTube-ում ամենաշատ դիտված երաժշտական ալիք: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ խմբի համար սա արդեն 21-րդ ռեկորդն է։ Blackpink-ի պաշտոնական ալիքի դիտումների թիվը գերազանցել է 30 միլիարդը։ Հարավկորեական խումբը դիտումների թվով առաջ է անցնել նույնիսկ Ջասթին Բիբերից։ Հաշվի գործարկումից ի վեր այս նշաձողին հասնելու […]

Ամերիկացի կատարողներ Քեթի Փերին և Լայոնել Ռիչին, ինչպես նաև իտալացի երգիչ Անդրեա Բոչելլին համաձայնել են ելույթ ունենալ Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ի թագադրման պատվին կայանալիք համերգին։ Հաղորդում է Page Six-ը։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 7-ին, 74-ամյա միապետի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրումից մեկ օր անց։ Նշվում է, որ արտիստները ցուցակի ամենավառ աստղերից են։ Ի դեպ, […]

Ռիտա Օրան և Ռեբեկա Ֆերգյուսոնը հանդես կգան մայիսին Լիվերպուլում կայանալիք «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում։ Օրան իր լավագույն հիթերը կկատարի մրցույթի կիսաեզրափակիչներից մեկում: Բեմում հանդես կգա նաև Ռեբեկա Ֆերգյուսոնը, ով զուգերգ կունենա ուկրաինացի կատարող Ալյոշայի հետ, գրում է BBC-ն: Եվրատեսիլի այս տարվա հաղորդավարուհիներից մեկը՝ Յուլիա Սանինան, իր The Hardkiss խմբի հետ կբացի երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Ուկրաինացի […]

Բրիտանական Queen ռոք խումբը հայտարարել է, որ դիտարկում է ամերիկացի փոփ երգիչ Ադամ Լամբերտի հետ նոր երգեր թողարկելու հնարավորությունը: Այս մասին գրում Է NME-ն։ «Դա պետք է այնքան առանձնահատուկ բան լինի, որ մենք ցանկանանք այն ներկայացնել հանրությանը»,- ասել է կիթառահար Բրայան Մեյը։ Լամբերտը նշել է, որ դա մեծ պատասխանատվություն է․ «Եթե նոր բան են թողարկելու, […]

«Փոքրիկ ջրահարսը» ռեմեյքի ռեժիսոր Ռոբ Մարշալը Entertainment Weekly-ի հետ հարցազրույցում ասել է, որ բանակցություններ է վարել երգիչ Հարի Սթայլզի հետ՝ ֆիլմում նկարահանվելու համար։ Ենթադրվում էր, որ երաժիշտը կարող է մարմնավորել արքայազն Էրիկին՝ Արիել ջրահարսի մասին հեքիաթի նոր էկրանավորման մեջ։ Մարշալի խոսքով՝ Սթայլզը հրաժարվել է դերից, քանի որ գերադասում է խաղալ ավելի մռայլ ֆիլմերում, ոչ թե […]


Current track

Title

Artist

Background