Քիմ Քարդաշյանը խոսել է Իսրայելի վրա հարձակման և Արցախում էթնիկ զտումների մասին

Written by on 12 October 2023

Քիմ Քարդաշյանը «հատկապես զգայուն» է ահաբեկչության նկատմամբ՝ իր ծագման պատճառով։

42-ամյա ռեալիթի աստղը խոսել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ։ Քիմ Քարդաշյանը հուսահատված է իր տեսած «սարսափելի կադրերից», սակայն ցանկանում է, որ տուժածներն իմանան, որ նրանք «մենակ չեն» որպես ահաբեկչության զոհեր։

Instagram-ում հրապարակված հայտարարության մեջ նա գրել է.

«Ուղերձ իմ հրեա ընկերներին և իրենց ընտանիքներին․

Ես սիրում եմ ձեզ։ Ես աջակցում եմ ձեզ։ Ես տեսնում եմ, թե ինչ սարսափելի բաների միջով եք դուք այժմ անցնում, և ուզում եմ, որ իմանաք՝ դուք միայնակ չեք այս հարցում:

Իմ սիրտը կոտրվել է՝ տեսնելով այն երեխաների և ընտանիքների տեսագրությունները, որոնք ահաբեկվում և սպանվում են ամբողջ աշխարհի աչքի առաջ: Ինչպե՞ս կարող է սիրտ ունեցող որևէ մեկը չվհատվել այս սարսափելի տեսարաններից, որոնք մենք երբեք չենք կարողանա չտեսնել: Դաժան ահաբեկչությունը խլել է անմեղ կյանքեր, և այժմ և՛ իսրայելցի, և՛ պաղեստինցի խաղաղ բնակիչները տառապում են և վճարում ամենաբարձր գինը:

Որպես հայ ՝ ես հատկապես զգայուն եմ այս հարցերի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, և այժմ, ամիսներ տևած շրջափակումից հետո, լրատվամիջոցների նվազագույն լուսաբանմամբ և արտաքին աջակցության բացակայությամբ, հայերն իրենք են դարձել Արցախում էթնիկ զտումների զոհ։ Նրանք այս պահին նույնպես տառապում են սուր հումանիտար ճգնաժամից, և դեռ կան ռազմագերիներ կամ անհայտ կորածներ։

Անկախ նրանից, թե ում կողմից եք դուք կամ ինչպես են ձեր վրա ազդել վերջին մի քանի օրերի սարսափները, մեր սրտերում միշտ պետք է տեղ լինի անմեղ զոհերին կարեկցելու համար, ովքեր հայտնվել են իշխանության, քաղաքականության, կրոնի, ռասայի և էթնիկ պատկանելության համար մղվող պայքարի թիրախում:

Չնայած ես գիտեմ, որ անձամբ ոչինչ չեմ կարող անել տառապողներին ցավից ազատվելու համար, սակայն ես և իմ ընտանիքը աղոթում ենք պատանդների անվտանգ վերադարձի, զոհվածների և նրանց տուժած ընտանիքների համար, խաղաղության համար», – գրել է Քիմ Քարդաշյանը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background