Guns N’ Roses-ի նոր ալբոմն էպիկ հնչողություն ունի
Written by 105.5FM on 3 May 2020
Guns N’ Roses-ի նոր երաժշտությունն «ահագին էպիկ է», — Սյուզան ՄակՔագան։
ԹԵՄԱՏԻԿ։ Նորվեգական LEPROUS խմբի բասսիստը ցանկանում է Համասյանի հետ նվագել
Կորոնավիրուսային համաճարակի շրջանում ինչպես յուրաքանչյուր ոլորտ, այնպես էլ երաժշտությունը ճգնաժամի մեջ է, և ամեն անգամ սպասվող ալբոմների թողարկումների մասին լսելիս մի փոքր հույս ու ուրախություն է արթնանում։ Վերջերս Guns N’ Roses խմբի բասս-կիթառահար Դաֆֆ ՄակՔագանի կինը՝ Սյուզան ՄակՔագանն ասել է, որ խմբի նոր երաժշտոթյան որոշ հատվածներ է լսել, և դրանք «ահագին էպիկ» հնչողություն ունեին։ Այս մասին Սյուզանը հայտնել է «Appetite for Distortion» փոդքաստի վերջին էպիզոդում։
«Ես շատ բան ասել չեմ կարող, բայց GN’R-ը մի նոր մահացու նյութի վրա է աշխատում։ Պատառիկներ եմ լսել ու դրանք շատ-շատ էպիկ են»։
— Սյուզան ՄակՔագանն
ԹԵՄԱՏԻԿ։ Արխիվ․ Nirvana-ի փախած նկարները
Նախորդ տարի հաճախ էր խոսվում Gun N’ Roses-ի նոր ալբոմի մասին, հաստատված տեղեկությունների հիմնական աղբյուրն էլ խմբի կիթառահար Slash-ն էր։ Այնուամենայնիվ, նոր երգերի թողարկման ժամկետներ դեռևս հայտնի չեն։
Պենտագոնի տեսանյութում այլմոլորակայիննե՞ր են․ ինչ է հայտնի, ինչը՝ սուտ
Վերջին զանգի միջոցառում Մայլի Սայրուսի և Օփրա Ուինֆրիի մասնակցությամբ