Ոչ մի համերգ ու սպորտային միջոցառում Նյու Յորքում և Լոս Անջելեսում մինչև 2021 թ. CNN
Written by 105.5FM on 16 April 2020
Լոս Անջելեսում և Նյու Յորքում հանրային ոչ մի մեծ միջոցառում կարող է չկայանալ մինչև 2021 թվական, հայնտել են Լոս Անջելեսի և Նյու Յորքի քաղաքապետերը։
«Շատ բարդ է պատկերացնել, թե ինչպես ենք մոտ ապագայում հազարավոր մարդկանց հավաքելու մի տեղում», – CNN-ի հաղորդավար Վուլֆ Բլիտցերի հետ զրույցում ասել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին։
Գարսետին հավելել է նաև, որ իրենք երբեք չեն ցանկացել՝ գիտությունն այսքան արագ աշխատի։ Նրանք սպասելու են պատվաստանյութին կամ դեղագիտական այլ միջամտության։
Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ Դե Բլասիոն նշել է, որ «հանրային միջոցառումները վերջին բաներից են, որոնք կվերադառնան բնականոն հունին»։
Մեծամասշտաբ օնլայն համերգ Էլթոն Ջոնի, Բիլլի Այլիշի և ուրիշների մասնակցությամբ