Սայմոն Քաուելը ընկել է հեծանվից ու կոտրել մեջքը
Written by 105.5FM on 10 August 2020
60-ամյա Սայմոնն իր Մալիբուի տան բակում փորձարկում էր նոր էլեկտրական հեծանիվը։
Բրիտանական X-Factor և Բրիտանիայի տաղանդ հեռուստաշոուների հայտնի ժյուրիի անդամ և փրոդյուսեր Սայմոն Քաուելն իր տան բակում ընկել է նոր էլեկտրական հեծանվից ու կոտրել մեջքը։ Երաժշտական մագնատը տեղափոխվել է հիվանդանոց ու անմիջապես վիրահատվել։
— Նա իրեն արդեն շատ լավ է զգում, այժմ հետազոտվում է և գտնվում է հնարավոր լավագույն հսկողության տակ, – ասել է Քաուելի մամլո խոսնակը։
Բրիտանացի բիզնեսմենն իր կարանտինն անցկացնում է ԱՄՆ-ում, որտեղ էլ այժմ ապրում է։