Author: 105.5FM
Page: 20
Կանադացի երգիչ The Weeknd-ը մոլորակի ամենահայտնի երաժիշտ է ճանաչվել: Նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 33-ամյա արտիստն այս կոչումը ստացել է՝ սահմանելով երկու լուրջ ռեկորդ․ նա դարձել է առաջին երաժիշտը, որը հաղթահարել է Spotify-ի ամսական 100 միլիոն ունկնդիրների նշագիծը: The Weeknd-ը հարթակում նաև ստացել է ռեկորդային թվով՝ 111,4 միլիոն ամսական ունկնդիրներ: Ընդ որում, կանադացին առաջատար […]
Linkin Park-ի ֆրոնտմեն Մայք Շինոդան հայտարարել է, որ խումբը ոչ մի դեպքում ելույթ չի ունենա հանգուցյալ վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի հոլոգրամայով։ Նրա խոսքերը մեջբերում է NME-ն։ «Սարսափելի է: Սա շատ զգայուն թեմա է, և մենք ունենք մեր սեփական զգացմունքները դրա վերաբերյալ: Ինձ համար դա միանշանակ «ոչ» է։ Ինձ դա դուր չի գալիս»,- կիսվել է Շինոդան։ Երաժիշտը […]
Շակիրայի հիթը` «Music Sessions Vol. 53»-ը, իր նախկին ամուսնու՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի մասին Գինեսի գրքի 14 ռեկորդ է սահմանել, հայտնում է Just Jared-ը։ 2023 թվականի հունվարի սկզբին թողարկված թրեքի ձեռքբերումների թվում են ռեկորդները հետևյալ անվանակարգերում՝ Spotify-ում լատինաամերիկյան ամենաշատ տարածված հիթը 24 ժամում YouTube-ում մեկ օրում ամենաշատ դիտված տեսահոլովակը YouTube-ում ամենաարագը 100 մլն դիտում հավաքած լատինաամերիկյան […]
Բրիտանական Depeche Mode սինթիփոփ խումբը նոր երգ է թողարկել, որը կոչվում է «My Cosmos Is Mine»: Դա խմբի 15-րդ ստուդիական «Memento Mori» ալբոմի երկրորդ սինգլն է, որը կթողարկվի մարտի 24-ին։ Depeche Mode-ի նախորդ սինգլը՝ «Ghosts Again»-ը, խմբի առաջին թողարկումն էր ստեղնաշարահար Էնդի Ֆլետչերի մահից հետո, ով մահացավ 2022 թվականի մայիսին՝ 61 տարեկան հասակում։ Ըստ Depeche […]
Կանադացի ռեփեր Աբել Մակկոնեն Տեսֆայեն, ով հանդես է գալիս The Weeknd կեղծանունով, հիթերի քանակով հավասարվել է լեգենդար Մայքլ Ջեքսոնին, ով երեք տարբեր ալբոմներից գլխավորել է Billboard Hot 100 հեղինակավոր հիթ-շքերթը, հաղորդում է Hot New Hip Hop-ը: Ջեքսոնը նման արդյունքի հասավ 1979-ի՝ Off The Wall, 1982-ի՝ Thriller և 1987-ի՝ Bad ալբոմների հիթերով: The Weeknd-ի համար հաջողված […]
Մեծ Բրիտանիայում մեծ տեմպով ընթանում են Չարլզ III թագավորի թագադրման արարողության նախապատրաստական աշխատանքները։ Սակայն տոնակատարության կազմակերպիչները կանգնել են անսպասելի խնդրի առաջ. հայտնի կատարողները զանգվածաբար հրաժարվում են ելույթ ունենալ միջոցառմանը, հայտնում է Daily Mail-ը։ Այսպիսով, աշխատանքային ծանրաբեռնվածության և հյուրախաղերի խիտ գրաֆիկով պայմանավորված՝ Հարի Սթայլսը, Ադելը, Էդ Շիրընը, Էլթոն Ջոնը, Ռոբի Ուիլյամսը և Spice Girls-ը չեղարկել են […]
Ջենիֆեր Մաքբրայդը, ով վերադարձրել է իր գողացված շներին Լեդի Գագային, դատի է տվել երգչուհուն՝ իրեն խոստացված 500.000 դոլար պարգևավճարը չվճարելու համար։ Այս մասին հայտնում է BuzzFeed News-ը։ Առևանգումը տեղի է ունեցել 2021 թվականին. երբ երգչուհու օգնականը զբոսանքի էր հանել նրա երկու բուլդոգներին՝ Կոջիին և Գուստավին, Ջեյմս Հովարդ Ջեքսոնը կրակել էր նրա վրա։ Հետո հարձակվողը վերցրել […]
Երգիչ Հարի Սթայլսը Ավստրալիայում ելույթի ժամանակ իր կոշիկից ջուր է խմել։ Երաժշտի խոսքով՝ դրանով նա կատարել է ավստրալական ավանդույթ, որը կոչվում է «shoey»։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Երգերի ընդմիջման ժամանակ Սթայլսը բեմ է հանել հանդիսատեսներից մեկին և հորդորել նրան ուղիղ եթերի ժամանակ կատարել «shoey»-ը։ Երեկոյի վերջում երգիչը նույնպես դա արել է, իսկ կոշիկի […]
Daily Mail պարբերականը հայտնում է, որ Չարլզ III թագավորը «հիասթափված է» Ադելի և Էդ Շիրանի՝ իր թագադրմանը ելույթ ունենալուց հրաժարվելու պատճառով։ Մայիսի 6-ին Վինձորի ամրոցում կայանալիք միջոցառմանը ելույթ ունենալուց արտիստների հրաժարվելու ենթադրյալ պատճառը նրանց զբաղվածությունն էր։ Չարլզ III-ի թագադրման նախօրեին Շիրանը Տեխասում համերգ ունի, իսկ Ադելի ելույթների մասին տեղեկություն առայժմ չկա։ Հաղորդվում է նաև, որ […]
Թիմ Բարթոնի «Wednesday» դեբյուտային սերիալը հայտնիությամբ առաջ է անցել «House of the Dragon», «Monster: The Jeffrey Dahmer Story» և «The Watcher» սերիալներից: Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով Samba TV-ի հետազոտությունը։ Որպես կանոն, դիտումների հիմնական մասը բաժին է ընկնում պրեմիերայից հետո առաջին տասնհինգ օրերին։ Սակայն «Wednesday»-ի դիտումները քառասուն օրվա ընթացքում ավելացան։ Առաջին 15 օրվա ընթացքում […]