Author: 105.5FM

Page: 27

Ամերիկացի ռեփեր The Game-ը (Ջեյսոն Թերել Թեյլոր) հրապարակել է իր առաջիկա՝ Drillmatic ալբոմի թրեքլիստը։ Այս մասին օգոստոսի 9-ին հայտնել է Hypebeast պորտալը։ Սկզբում ռեփերը ծրագրում էր Drillmatic-ը թողարկել այս տարվա սկզբին, սակայն այն հետաձգվեց մի քանի անգամ։ Անցյալ շաբաթ նա ինստագրամյան գրառմամբ բացատրել էր ուշացման պատճառները։ Առաջիկա ալբոմը բաղկացած կլինի 30 թրեքից։ Ձայնասկավառակի թողարկումը նախատեսված […]

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի յոթերորդ ստուդիական ալբոմը՝ Renaissance անվանումով, Spotify սթրիմինգային հարթակի նոր ռեկորդ է սահմանել ՝ դառնալով 2022 թվականին կին կատարողի ամենալսված ձայնասկավառակը: Այս մասին հայտնում է Hypebeast պարբերականը։ Ալբոմը ռեկորդ է սահմանել սթրիմինգների թողարկման առաջին իսկ օրը ՝ հուլիսի 29-ին։ Hypebeast-ի տվյալներով ՝ առաջին օրվա ընթացքում նրան լսել է ավելի քան 43 մլն մարդ։ […]

Չնայած պատերազմին Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին, որը կանցկացվի դեկտեմբերի 11-ին Երևանում (Հայաստան)։ Մրցույթն այս տարի լինելու է հոբելյանական՝ այն անցկացվելու է 20-րդ անգամ։ Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կայացավ Փարիզում։ Մեր պատվիրակը՝ 14-ամյա Մալենան, մասնակից 19 երկրների շարքում զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը։ Հայաստանի համար սա երկրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Հիշեցնենք, որ […]

DJ Khaled-ը հայտարարել է, որ շուտով կներկայացնի նոր երգ Drake-ի և Lil Baby-ի հետ համատեղ, որն իր հաջորդ՝ God Did ստուդիական ալբոմից է լինելու։ Այս մասին հայտնում է Hypebeast պորտալը։ Ամերիկացի ռեփերն իր ինստագրամյան էջում հրապարակել է 16 վայրկյան տևողությամբ թիզեր, որտեղ Drake-ի և Lil Baby-ի հետ կանգնած են բազմաթիվ շտապօգնության մեքենաների առջև և կարծես […]

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը, ինչպես երևում է, իր մասնակցությամբ մի շարք աղմկահարույց միջադեպերից հետո վերջապես հավաքել է ուժերը և վերադարձել երաժշտության աշխարհ։ 40-ամյա կատարողը որոշել է դուետով հանդես գալ բրիտանացի լեգենդար երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի հետ և համատեղ ձայնագրել է իր Tiny Dancer երգի ռեմիքսը, որն առաջին անգամ թողարկվել է 1971 թվականին, հայտնում է […]

Ջասթին Բիբերը հայտարարել է, որ հուլիսի 31-ին վերսկսում է իր «Արդարության համաշխարհային շրջագայությունը»՝ Ռեմսի Հանթի համախտանիշով առաջացած դեմքի կաթվածից հետո։ Հայտնում է Music-news-ը։ «Peaches»-ի հիթմեյքերն ստիպված է եղել հետաձգել իր 130-օրյա «Արդարության համաշխարհային շրջագայության» «մի քանի շոուներ»՝ դեմքի նյարդաբանության պատճառով, որն առաջացնում է լսողության խնդիրներ և կաթված: Այնուամենայնիվ, նա այժմ հաստատել է, որ հուլիսի 31-ին […]

Ամերիկացի կինոդերասան Բեն Աֆլեքը և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել են։ Ամուսնությունը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Նևադայի Քլարկ կոմսությունում, որն ընդգրկում է Լաս Վեգաս քաղաքը։ Նրանց հարսանիքի մասին լուրն առաջին անգամ տարածվել է կիրակի օրը, երբ Նևադայում Քլարկ շրջանի գրասենյակում զույգն ամուսնության լիցենզիա է ստացել, որը մշակվել է շաբաթ օրը: Ամուսնության լիցենզիայի ներկայացումը ցույց է […]

Բրիտանացի 28-ամյա երգիչ Հարի Սթայլսը ներկայացրել է իր «Late Night Talking» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Այս մասին հայտնում է NBC Los Angeles-ը։ Նոր տեսահոլովակը, որը «Harry’s House» ալբոմից է, YouTube-ում թողարկվելու առաջին րոպեին հավաքել է ավելի քան 383,000 դիտում: Մեկ ժամվա ընթացքում «Late Night Talking»-ի դիտումների թիվը գերազանցել է մեկ միլիոնը, իսկ այս պահի դրությամբ այն […]

Metallica-ի «Master of Puppets»-ը հայտնվել է Մեծ Բրիտանիայի Թոփ 40 սինգլներում: Այս մասին հուլիսի 11-ին գրել է Billboard-ը։ 1986 թվականին թողարկված թրեքի նկատմամբ հետաքրքրության նոր ալիքը պայմանավորված է «Stranger Things» շոուի չորրորդ սեզոնի վերջին դրվագների թողարկման հետ։ Սերիալում, առանցքային հերոսներից մեկը՝ Էդի Մանսոնը, գլխավոր չարագործի բանակը շեղելու համար, կիթառի ռիֆ է նվագում «Master of Puppets»-ից: […]

Բրիտանական Coldplay ռոք խումբը «Beautyful» երգի հիման վրա թողարկել է տեսահոլովակ։ Այս մասին հուլիսի 6-ին հայտնել է Rolling Stones-ը։ Հոլովակի սյուժեի կենտրոնում The Weirdos երաժշտական ​​խումբն է, որի անդամներն այլմոլորակային տիկնիկներ են։ Տեսահոլովակի ռեժիսորը Մեթ Ուայթքրոսն է, ով նախկինում բազմաթիվ առիթներով համագործակցել է Coldplay-ի հետ։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին Coldplay-ը ներկայացրել է նոր […]


Current track

Title

Artist

Background