Author: 105.5FM

Page: 49

Ամառվա ավարտը դժվար չէր կանխագուշակել, դե իսկ դրանից հետո սկսվող նոր ուսումնական տարին ուղղակի անխուսափելի էր․․․ Շուտով բոլորդ կսկսեք նորից շփոթել դասացուցակն ու դասախոս-ուսուսիչների ազգանունները, իսկ գլխի փոխարեն գրիչներ կմոռանաք։ Վստահ ենք, որ այդ ամենը երբեք թեմատիկ երաժշտության ներքո չեք արել։ «Վերադարձ դեպի դպրոց / Back to School» փլեյլիստը ձեր ուսումնական առօրյային դրական էներգիա կփոխանցի։ […]

https://www.youtube.com/watch?v=_LwX7GCE5rI

Ամերիկյան Knome ընկերության գիտնականները, ովքեր ուսումնասիրում են մարդու գենոմը, պարզել են, որ բրիտանացի ռոք-երաժիշտ Օզզի Օսբորնը գենետիկ մուտանտ է։ Այս մասին հայտնում է «New York Post»-ը՝ հղվելով Ինդիանա նահանգի բժշկական քոլեջի  պրոֆեսոր Բիլի Սալիվանի գրքին։ Արտիստին հետազոտությունների համար հրավիրել էին դեռ 2010 թվականին։ Մասնագետները ենթադրում էին, որ նրա թմրանյութեր և ալկոհոլ օգտագործելու հետ մեկտեղ այդ […]

https://www.youtube.com/watch?v=4fk0YGYsSNA
https://www.youtube.com/watch?v=u209iGyUUCY
https://www.youtube.com/watch?v=KhjTa_7Nq6Y

Լանա Դել Ռեյը ներկայացրել է օգոստոսի 30-ին թողարկվելիք «Norman Fucking Rockwell» ստուդիական ալբոմի շապիկն ու թրեքլիստը։ Ալբոմի պրոդյուսերը Ջեք Անտոնոֆն է։ Երգչուհու YouTube-ի ալիքում տեղադրված է նաև սկավառակի թրեյլերը։

https://www.youtube.com/watch?v=EO3nxLD_iAQ

Այո: Թերևս այդպես է կարծում Լոս Անջելեսի դատարաններից մեկը։ Երեկ դատարանը ամերիկացի երգչուհի Քեթի Փերիի և ռեփեր Juicy J-ի «Dark Horse» ստեղծագործությունը համարեց գոսպել-ռեփեր Flame-ի «Joyful Noise» երգի պլագիատը, որը տեղ էր գտել արտիստի 2008 թվականին թողարկված «Joyful Noise» ալբոմում և անվանակարգվել «Գրեմմիում»։ Քեթին, իր պրոդյուսերների թիմն ու երգի հեղինակները վստահեցրել են, որ երբեք չեն […]

Ռիտա Օրան հայտարարվել է որպես «Նոր Ալիք» երաժշտական մրցույթ-փառատոնի հատուկ հյուր: Բրիտանական երգչուհին օգոստոսի 29-ին ելույթ կունենա Սոչիի Օլիմպիական պարկում կայանալիք միջոցառման փակման հանդիսավոր արարողությանը: Սա կլինի Ռիտայի երկրորդ ելույթը Ռուսաստանում. առաջին համերգը եղել է 2014 թվականին: «Նոր Ալիք 2019»-ը տեղի կունենա օգոստոսի 24-ից 29-ը Սոչիում:


Current track

Title

Artist

Background