Author: 105.5FM
Page: 18
Ռեփեր Քանյե Ուեսթը նոր ալբոմ է ձայնագրում։ Այս մասին հայտնել է ռեփեր Ռուգան «No Jumper» փոդքաստում։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի «No Jumper Clips» ալիքում։ Երաժիշտը եթերում նշել է, որ վերջերս եղել է Ճապոնիայում. այնտեղ նկատել է նաև Ուեսթին նոր կնոջ ՝ Բիանկա Սենսորիի հետ: Երկրպագուները ենթադրում են, որ ռեփերն իր թիմի հետ նոր ալբոմի վրա […]
21-ամյա ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը մեկնաբանել է ելույթ ունեցող աստղերի վրա տարբեր առարկաներ նետելու միտումը: Այս մասին նա խոսել է Hollywood Reporter-ի հետ՝ «Բարբի» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Նա խոստովանել է, որ արդեն վեց տարի է, ինչ իր վրա առարկաներ են նետում համերգների ժամանակ։ «Հուզված մարդիկ դա անում են, և դա վտանգավոր է։ Զայրացնում է, երբ […]
BTS երաժշտական խմբի տասնամյակի պատվին թողարկված առաջին գիրքը, վաճառքի առաջին ժամերին բեսթսելլեր է դարձել։ Այս մասին գրում է Hollywood Reporter-ը: «Beyond The Story: 10-Year Record of BTS» հրատարակությունը զբաղեցրել է առաջին հորիզոնականները Amazon-ի վաճառքի երկու չարթերում՝ երաժշտական կենսագրությունների և հուշերի շարքում։ «Sound Media»-ն ավելացնում է, որ գիրքը հասանելի է ինչպես կորեերեն, այնպես էլ անգլերեն: Նշվում […]
Ամերիկացի ռեփ-արտիստ Քուլսոն Բեյքերը, ով առավել հայտնի է որպես Machine Gun Kelly, համերգի ժամանակ ապտակել է երկրպագուի դեմքին։ Այս մասին հայտնում է NME-ն։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է արտիստը Բելգիայում ելույթի ժամանակ սկսում ուսումնասիրել երկրպագուներից մեկի պաստառը, որի վրա գրված է. «Ես հենց նոր եմ ժամանել Մեքսիկայից, հարվածիր դեմքիս»։ Ռեփերը տղամարդուն հարցրել է, […]
The Rolling Stones-ի ֆրոնտմեն Միք Ջագերը նշանվել է 35-ամյա բալերինայի հետ իր 80-ամյակի նախօրեին։ Այս մասին հայտնում է Mirror-ը: The Rolling Stones խմբի մենակատարի հարսնացուն Մելանի Համրիքն է։ Երաժիշտը և բալերինան հարաբերությունների մեջ են արդեն վաղուց՝ 2014 թվականից։ Զույգը որդի ունի՝ ծնված 2016 թվականին։ Պարուհին 15 տարի աշխատել է Նյու Յորքի ամերիկյան բալետի թատրոնում, իսկ […]
Ռեփեր Թրևիս Սքոթին մեղադրանք չի առաջադրվի 2021 թվականի նոյեմբերին իր AstroWorld փառատոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Դատարանի որոշումը հայտնում է Variety-ն։ Հիշեցնենք, 2021 թվականի նոյեմբերի 5-ին Հյուսթոնում AstroWorld երաժշտական փառատոնում արտիստի ելույթի ժամանակ տեղի է ունեցել զանգվածային հրմշտոց։ 25 մարդ հոսպիտալացվել է, 10-ը՝ մահացել։ Ողբերգության որոշ ականատեսներ նշել են, որ տուժածները բղավելով փորձել են գրավել […]
Ամերիկացի երգչուհի Մադոննան հետաձգել է համաշխարհային շրջագայությունը բակտերիալ վարակի պատճառով հոսպիտալացումից հետո: Այս մասին հայտնում է NME-ն։ Կատարողի՝ Celebration կոչվող համերգային շրջագայությունը պետք է սկսվեր հուլիսի 15-ին, սակայն արտիստուհու ներկայացուցիչները նշել են, որ ավելի ուշ կկարողանան հայտարարել նրա ելույթների նոր ժամկետները։ Ի սկզբանե նախատեսված էր, որ երգչուհին ելույթ կունենա Վանկուվերում, Նյու Յորքում, Չիկագոյում, Մայամիում, Վաշինգտոնում, […]
Ամերիկացի հիփ-հոփ արտիստներ Նիկի Մինաժը և Ice Spice-ը թողարկել են առաջիկա «Բարբի» ֆիլմի թրեքը։ «Barbie World» կոչվող կոմպոզիցիայի տեսահոլովակը տեղադրվել է Մինաժի YouTube-յան ալիքում։ Մինաժի և Ice Spice-ի երգը դարձել է Գրետա Գերվիգի նախագծի սաունդթրեքներից մեկը, որտեղ գլխավոր դերերում են հանդես գալիս Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը։ Etonline.com-ն ավելացնում է, որ թրեքը ներառում է Aqua-ի […]
Արվեստի և գիտության ձայնագրման ազգային ակադեմիան նոր կանոնի մասին է հայտարարել․ արհեստական ինտելեկտի ստեղծած երգերը չեն կարող առաջադրվել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: Գրում է Hypebeast-ը։ Որոշումն ընդունվել է ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Նշվում է, որ «միայն մարդիկ կարող են առաջադրվել» և որ «ինչը չի պարունակում մարդու հեղինակային աշխատանք, չի կարող ներկայացվել կատեգորիաներից որևէ մեկում»: Այնուամենայնիվ, […]
Երգիչ Փոլ Մաքքարթնին պատմել է, որ հանգուցյալ Ջոն Լենոնը դժվար մանկություն է ունեցել։ Նրա խոսքերը մեջբերում է Deadline-ը։ «Ջոնն իսկապես ողբերգական կյանք է ունեցել։ Մանկության տարիներին խնամակալությամբ զբաղվող մարմինները նրա մորը հեռացրել են դաստիարակությունից, որոշելով, որ նա այնքան լավը չէ, որ հոգ տանի Լենոնի մասին։ Հայրը հեռացել է տնից, երբ Ջոնը երեք տարեկան է եղել»,- […]