Նորություններ
Page: 45
«Billboard»-ում հայտարարել են, որ նպատակ ունեն ստեղծել սինգլների համաշխարհային թոփ-100 հիթ-շքերթ։ Այն կներառի 180-ից ավել երկիր և կհիմնվի թվային վաճառքների և սթրիմինգի վրա՝ հաշվի չառնելով ռադիոն։ Սրա մեկնարկը ծրագրված է այս տարվա ավարտին, որպես նոր տասնամյակի սկիզբը խորհրդանշող երևույթ։ Պարբերականի խոսքով՝ տասնամյակներ շարունակ ամերիկյան «Billboard Hot 100»-ն ամբողջ աշխարհում ունի երաժշտության ոլորտում բացարձակ հաջողության չափանիշ։ […]
Բոլորի ուշադրությունը գրաված և ամենաքննարկվող թեման դարձած «Գահերի խաղ» (անգլ․՝ Game of Thrones) հեռուստասերիալը փոփ մշակույթի ֆենոմեն է ոչ միայն էկրանային և գրական ոլորտներում։ Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև վերջինիս երաժշտական պարունակությանը։ 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքը ունի երկու ուղղվածություն՝ ռ’ն’բ/հիփ-հոփ և ֆոլք։ Արդեն մի քանի տարի երաժշտաշուկայի առաջատար հորիզոնականը գրաված հիփ-հոփ ռիթմերի ընտրությունը բացատրվում է սերիալին […]
«Merriam-Webster» բառարանում պաշտոնապես ավելացվել է «Stan» բառը՝ նկարագրելու համար որևէ արտիստի մոլի երկրպագուներին։ 2015 թվականին այդ բառը ներմուծվել էր Օքսֆորդի բառարանում, այժմ այն հայտնվել է նաև ամերիկյան անգլերենի գլխավոր բառարանի էջերում։ «Stan»-ը պատմություն է Էմինեմի խանգարված երկրպագուի մասին, որն էլ դարձել է սիրված արտիստների վառ երկրպագուներին բնորոշող սիրված ածական անունը։
1. BTS — «Boy With Luv» (74,600,000) 2. Taylor Swift — «ME!» (57,000,000) 3. BLACKPINK — «Kill This Love» (56,700,000) 4. Ariana Grande— «thank u, next» (55,400,000) 5. BTS — «IDOL» (45,900,000) 6. Taylor Swift — «Look What You Made Me Do» (43,200,000) 7. TWICE — «FANCY» (39,800,000) 8. BLACKPINK — «DDU-DU DDU-DU» (36,200,000) 9. […]
t.A.T.u խմբի պրոդյուսերներից Ելենա Կիպերն իր ինստագրամում հայտնել է, որ այս պահին բանակցություններ են գնում երգչուհի Հոլզիի թիմի հետ խմբի ամենագլխավոր հիթերից «All The Things She Said» երգի քավր-տարբերակի թողարկման վերաբերյալ։
Նկարիչ Վուլֆիո Օբրեգոնը՝ ոգեշնչվելով 1980-ականների փոփ արվեստով, ներկայացրել է «2080-ական թվականներ։ Անցյալն ապագան է» խորագրով նախագիծը, որում հատնի արտիստների համար նոր կերպարներ և ալբոմների անվանումներ է հորինել։ Ուշադրություն դարձրեք հենց այդ ալբոմների անվանումներին, քանի որ դրանք շա՜տ տիպիկ են յուրաքանչյուրի համար։ Աղբյուր՝ FM 105.5
Լեդի Գագան փոխել է իր բոլոր սոց ցանցերի գլխավոր լուսնակարներն այս մեկով՝ Համացանցի օգտատերերն արդեն հասցրել են եզրակացնել, որ նոր երգչուհու նոր ալբոմը կկոչվի հենց «GAGA»։
«Glastonbury 2019» երաժշտական փառատոնի լայն-ափը ներկայացված է ստորև։ Այն կանցակվի Մեծ Բրիտանիայի Գլատոնբերի քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Worthy Farm ֆերմայում հունիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում։ Գլաստոնբերիի փառատոնը նախևառաջ հայտնի է իր ռոք համերգներով, սակայն դրա շրջանակներում տեղի են ունենում նաև պարային, ազգագրական, թատերական և կրկեսային բազմաթիվ խմբերի ելույթներ, կազմակերպվում են գեղարվեստական ցուցահանդեսներ։
Իգի Ազալիան քննադատել է Spotify-ին՝ երաժշտական հարթակին մեղադրելով կանխակալության և ծախվածության մեջ։ Ամեն ինչ սկսեց այն բանից, երբ հարթակի տեխնիկական սպասարկման ծառայությունը Թվիթերում պատասխանեց երկրպագուների այն բողոքներին, որոնց համաձայն ռեփերի նոր «Sally Walker» սինգլը առաջ չի գնում Spotify-ի մեծ փլեյլիստերում, ինչպես լինում է այլ արտիստների հետ։ — Մեր խմբագրական թիմն անկախ է և փլեյլիստեր կազմելու համար օգտագործում […]
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Վալդոստ քաղաքի պետական համալսարանում մեկնարկել է Բեյոնսեի «Lemonade» ալբոմի ուսումնական դասընթացը։ Համալսարանի պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ ասվում է․ — «Սևամորթ կանայք ժամանակակից Ամերիկայում» դասընթացը, որը սկսել է այս կիսամյակ, ամբողջովին սուզվում է Բեյոնսի նորարարական վեցերորդ ստուդիական և վիզուալ «Lemonade» ալբոմում։ 2016 թվականի այս ալբոմն արտացոլում է ցավ ու հաղթանակ է պատճառել սևամոթ կանանց՝ երաժշտական քննադատներից […]