FM 105.5 Yerevan

Page: 3

Երեխան ծնվելուց անմիջապես հետո երգել է խմբի «Supremacy» թրեքը։ Հուսանք՝ նյութի նախաբանը ծիծաղելով կարդացիք, որովհետև Մեթյու Բելամին և իր կինը՝ Էլլ Էվանսը ծիծաղելու ու իրական ուրախության շատ մեծ պատճառ ունեն՝ ծնվել է նրանց առաջնեկը՝ Լովելլա Դոն Բելամին։ ԹԵՄԱՏԻԿ։ X Æ A-12․ ի՞նչ է նշանակում Իլոն Մասկի և Գրայմսի երեխայի անունը Երեխան ծնվել է 2020 թվականի […]

Երաժշտություն, որի կարիքն ունենալու մասին նույնիսկ տեղյակ էլ չէինք։ Hildegard von Blingin’ անունով Youtube-յան օգտատերը մի նոր թրենդ է սկսել՝ տարբեր ժանրերի հայտնի երգերը վերափոխելով միջնադարյան ստեղծագործության։ Նրա երգացանկում են Լեդի Գագայի «Bad Romance»-ը, Foster the People ինդի խմբի «Pumped up Kick»-ն ու Haddaway-ի «What is Love» թրեքը։ Երեկ «վերածնվեց» նաև Radiohead-ի հայտնի «Creep» երգը։ […]

Գերմանիայում բնակվող գրաֆիկական դիզայներ sakisgraphics-ի սիրելի հոբբին տարբեր արևմտյան արտիստների տեսահոլովակները որպես ֆիլմերի պաստառ պատկերելն է։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ մեր մեկնաբանությամբ։ ԹԵՄԱՏԻԿ։ Նոր «Քաղցած խաղեր» են սպասվում․ ի՞նչ է եղել հայտնի ֆիլմից 64 տարի առաջ 1․ Քալիդ – Suncity, դրամա 2. Քեթի Փերրի – Never Worn White, դրամա, մելոդրամա 3. Բիլլի Այլիշ  – […]

Հեղինակավոր ամսագիրը ներկայարացրել է իր ամենամյա ցուցակը։ 2019 թվականի ընթացքում ամենաշատ գումար վաստակած հայտնին Քայլի Ջեներն է, ով աշխատել է $590 միլիոն։ Ասմագիրը նշում է, որ թեև Ջենները տարիներ շարունակ ուռճացրել է իր բիզնեսի մասշտաբները, բայց իր կոսմետիկայի ընկերության վաճառքների 51%-ը իրական են։ ԹԵՄԱՏԻԿ։ Forbes-ը Քայլի Ջեններին զրկել է «միլիարդատիրոջ» տիտղոսից․ Ջենները ստել է Երկրորդ […]

Փոփ երաժշտությունը 2010-ականներին մի քանի ուժեղ փոփոխությունների է ենթարկվել,  իսկ ամենաուժգիններից մեկը Լորդի ֆենոմենն էր։ Իր առաջին հիթը նոր զելանդացի սկսնակ երգչուհին գրել է 15 տարեկանում։ Այստեղ Լորդը քննադատում է նյութապաշտ աշխարհայացքն ու ճոխ ապրելակերպը, որը վարում է ժամանակակից սելեբրիթիների մեծ մասը։ Բոլորը ձգտում են ավելի հարուստ լինել, օգտվել միայն լյուքս բրենդների արտադրանքներից։ Թեև ինքն […]

Աստղային զույգ Հոակին Ֆենիքսն ու Ռունի Մառան իրենց առաջնեկին են սպասում։ Ինչպես հայտնում է Page Six պարբերականը՝ դերասանուհին գտնվում է հղիության մոտավորապես վեցերորդ ամսում։ Կարանտինն իրենց Լոս Անջելեսի տանն անցկացնող զույգը հրաժարվել է մեկնաբանել լուրը։ ԹԵՄԱՏԻԿ։ X Æ A-12․ ի՞նչ է նշանակում Իլոն Մասկի և Գրայմսի երեխայի անունը Երեք տարվա հարաբերությունները դերասաններն ամրագրել են նշանադրությամբ, […]

Այսօր, մայիսի 12-ին պետք է տեղի ունենար «Եվրատեսիլ 2020»-ի առաջին կիսաեզրափակիչը։   «Էլի էդ Եվրատեսի՞լը», «ինչի՞ ենք մասնակցում», լիքը փող ծախսում, մեկ ա կրվելու ենք», «վերջից առաջին տեղն ենք բռնելու»․․․ Ծանոթ արտահայտություններ են չէ՞։ Դրանք հնչում են տարվա մեջ մի քանի անգամ, երբ հայտարարվում է Հայաստանյան մրցույթի, այնուհետև արդեն իսկ ընտրված երգի թողարկման ժամանակ, և […]

Լեգենդար երաժշտի մահվան մասին հայտնել է նրա որդի Դեննի Ջոնս Փենիմանը։ Այսօր, մայիսի 9-ին 87 տարեկան հասակում մահացել է Ռիչարդ Ուեյն Փեննիմանը, ով հայտնի էր իր բեմական Little Richard (Լիթլ Ռիչարդ) անունով։ Ինչպես Rolling Stone–ին է հայտնել նրա որդի Դեննին, մահվան պատճառը քաղցկեղն էր։ Little Richard-ը համարվում է ռոքնռոլի հիմնադիր հայրը, ում բուռն գոռոցները, գունավոր […]

  Իլոն Մասկի ու Գրայմսի նոր ծնված բալիկի անունը դարձել է համացանցի գլխավոր մեմը։ Վերջերս հայտնեցինք միլիարդատեր ու ինժեներ Իլոն Մասկի և ալտերնատիվ ժանրի երաժիշտ Գրայմսի՝ Քլեր Բուշեի երեխայի ծնվելու մասին։ Երբ Նորածնի հայրը երեխայի արտասովոր անունը՝ X Æ A-12 հրապարակեց Twitter-ում, այն անմիջապես դարձավ համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկն ու, իհարկե, բազմաթից մեմերի հերոս։ ԹԵՄԱՏԻԿ։ […]

Նա մի կուլտային ու չափազանց ազդեցիկ էլեկտրոնային խմբի հիմնադիրներից մեկն էր։ 73 տարեկանում քաղցկեղից մահացել է Kraftwerk էլեկտրոնային խմբի համահիմնադիր Ֆլորիան Շնայդերը։ Գերմնական այս խումբը սկզբում եղել է դուետ՝ ձևավորվելով 1966 թ․, սակայն մեծ ճանաչում է քառյակով, որի անդամներն էին ինքը՝ Շնայդերը, Ռալֆ Հյուտերը, Ֆոլֆգանգ Ֆլյուրն ու Կառլ Բարտոսը։ Kraftwerk-ը մեծ ազդեցություն ունի էլեկտրոնային երաժշտության […]


Current track

Title

Artist

Background