Author: 105.5FM
Page: 24
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հայտնվել Է Financial Times-ի 2022 թվականի 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ Ամբողջական ցանկը հրապարակվել է պարբերականի կայքում։ Վարկանիշը կազմողները նշել են, որ Այլիշն իր կյանքի 20 տարվա ընթացքում հասել է մեծ բարձունքների։ «Բիլլի Այլիշը դարձել է Գլաստոնբերիի և Քոաչելլայի փառատոնների առաջատար կատարող, «Գրեմմիի» յոթակի դափնեկիր, Բոնդի մասին ֆիլմի՝ No Time to Die-ի, […]
Metallica ռոք խումբը հայտարարել է նոր՝ 72 Seasons ալբոմի թողարկման մասին։ Հայտնում է Variety-ն։ 72 Seasons-ը կլինի յոթ տարվա ընթացքում խմբի առաջին ալբոմը։ Այն նախատեսվում է թողարկել 2023 թվականի ապրիլի 14-ին։ Metallica-ի երգերի նախորդ հավաքածուն՝ Hardwired…To Self-Destruct, թողարկվել է 2016 թվականին։ Ընդհանուր առմամբ հավաքածուն կներառի 12 թրեք, որոնց ընդհանուր տևողությունը կկազմի 77 րոպե։ Երաժիշտները հայտարարել […]
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ջնջել է բոլոր լուսանկարները սոցցանցերից և դադարեցրել երկրպագուների հետ կապը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Երգչուհին իր հաստատված Instagram-ում փոխել է էջի գլխավոր լուսանկարը՝ դնելով սև ֆոն, ինչպես նաև դադարել է անել գրառումներ այլ սոցիալական ցանցերում՝ Facebook-ում, TikTok-ում և Twitter-ում: Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը Instagram-ում ունի 226 միլիոն հետևորդ։ […]
«Եվրատեսիլ 2023»-ում, 2022-ի ժյուրիի պատճառով, կփոխվեն քվեարկության կանոնները։ Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։ Պորտալում հրապարակված տվյալների համաձայն՝ այժմ Եվրատեսիլի ժյուրիի անդամները կկարողանան քվեարկել միայն մրցույթի եզրափակիչ փուլում։ «2022 թվականի մրցույթում հայտնաբերված քվեարկության խախտումների աննախադեպ բնույթի պատճառով ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամների աշխատանքային խումբ՝ քվեարկության ամբողջականությունը պաշտպանելու ուղիները քննարկելու համար։ Այնուհետև առաջարկությունները […]
Ի՞նչ են սովորաբար նետում բեմ սիրված արտիստի համերգի ժամանակ․ պաստառներ, խաղալիքներ, ներքնազգեստ ի վերջո: Բայց Հարի Սթայլսի երկրպագուները ավելի հեռուն են գնացել և նրա վրա կոնֆետներ են նետել: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երգիչը ավարտել է շոուն Լոս Անջելեսում։ As It Was հիթը կատարելուց հետո, երբ նա բարձրացել է հանդիսատեսի մոտ՝ խոնարհվելու, երկրպագուները […]
«Գրեմմի»-ի պաշտոնական կայքում հրապարակվել են երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Ընդհանուր առմամբ, հավակնորդները ներկայացված են 91 անվանակարգում։ Անվանակարգերի թվով առաջատարը երգչուհի Բեյոնսեն է, որը ներկայացված է ինը անվանակարգում, նրան հաջորդում են ռեփեր Քենդրիկ Լամարը՝ ութ և Ադելը՝ յոթ անվանակարգում։ «Գրեմմի»-ի 65-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 5-ին, Լոս Անջելեսում: Հունիսին հայտնի դարձավ, որ «Գրեմմի» երաժշտական […]
Հայտնի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը խոստովանել է, թե ում կցանկանար տեսնել իր դերում՝ կյանքի երիտասարդ տարիների մասին պատմող կենսագրական ֆիլմում, որն արդեն մշակման փուլում է: Black Sabbath-ի ֆրոնտմենի խոսքով՝ դա պետք է լինի քիչ հայտնի դերասան, հայտնում է NME-ն։ «Ես չեմ ուզում, որ ինձ մարմնավորի Ջոնի Դեփի նման մեկը: Դա պետք է լինի համեմատաբար չճանաչված […]
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ռոքնռոլլի փառքի սրահում կատարողներին ընդգրկելու 37-րդ արարողությունը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Այս տարի կուլտային մրցանակի են արժանացել՝ Էմինեմը, Լայոնել Ռիչին, Դոլլի Փարթոնը, ինչպես նաև Դյուրան Դյուրանը և The Eurythmics-ը։ Ռոքնռոլլի փառքի սրահ և թանգարանը նվիրված է՝ ինչպես երևում է անվանումից, Ռոքնռոլի ժամանակաշրջանի առավել հայտնի ու ազդեցիկ ներկայացուցիչներին՝ կատարողներին, […]
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Roblox խաղում ստեղծել է իր վիրտուալ աշխարհը։ Այս մասին հայտնում է NME-ն։ Արտիստը ներկայացրել է իր աշխարհը՝ «Beyond the Yellow Brick Road»-ը։ Մակարդակը ներառում է ինտերակտիվ առաջադրանքներ՝ հիմնված Էլթոն Ջոնի հիթերի և վիկտորինայի վրա: Խաղում կներկայացվի նաև երեսվածքների հավաքածու՝ ոգեշնչված երգչի կերպարներով: Երկրպագուները կկարողանան Էլթոն Ջոնի զգեստապահարանից իրենց ավատարի վրա փորձել […]
«Rolling Stone» ամսագիրը կիսվել է BTS-ի RM-ի և ռեփեր Ֆարել Ուիլիամսի կուլիսային տեսանյութով, որտեղ երգիչները լուսանկարահանվում են ամսագրի շապիկի համար: BTS-ը և Ֆարել Ուիլյամսը, որոնք, անկասկած, երաժշտական ինդուստրիայի խոշորագույն դեմքերից են, ինչ-որ բան են պատրաստում լսարանին ներկայացնելու: Լեգենդար պրոդյուսեր և երգիչ Ֆարելն աշխատում է իր հաջորդ նախագծի վրա, և նա դիմել է հարավկորեացի կատարողիների օգնությանը՝ […]