Նորություններ

Page: 23

«Գրեմմի»-ի պաշտոնական կայքում հրապարակվել են երաժշտական ​​մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Ընդհանուր առմամբ, հավակնորդները ներկայացված են 91 անվանակարգում։ Անվանակարգերի թվով առաջատարը երգչուհի Բեյոնսեն է, որը ներկայացված է ինը անվանակարգում, նրան հաջորդում են ռեփեր Քենդրիկ Լամարը՝ ութ և Ադելը՝ յոթ անվանակարգում։ «Գրեմմի»-ի 65-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 5-ին, Լոս Անջելեսում: Հունիսին հայտնի դարձավ, որ «Գրեմմի» երաժշտական […]

Հայտնի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը խոստովանել է, թե ում կցանկանար տեսնել իր դերում՝ կյանքի երիտասարդ տարիների մասին պատմող կենսագրական ֆիլմում, որն արդեն մշակման փուլում է: Black Sabbath-ի ֆրոնտմենի խոսքով՝ դա պետք է լինի քիչ հայտնի դերասան, հայտնում է NME-ն։ «Ես չեմ ուզում, որ ինձ մարմնավորի Ջոնի Դեփի նման մեկը: Դա պետք է լինի համեմատաբար չճանաչված […]

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ռոքնռոլլի փառքի սրահում կատարողներին ընդգրկելու 37-րդ արարողությունը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Այս տարի կուլտային մրցանակի են արժանացել՝ Էմինեմը, Լայոնել Ռիչին, Դոլլի Փարթոնը, ինչպես նաև Դյուրան Դյուրանը և The Eurythmics-ը։ Ռոքնռոլլի փառքի սրահ և թանգարանը նվիրված է՝ ինչպես երևում է անվանումից, Ռոքնռոլի ժամանակաշրջանի առավել հայտնի ու ազդեցիկ ներկայացուցիչներին՝ կատարողներին, […]

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Roblox խաղում ստեղծել է իր վիրտուալ աշխարհը։ Այս մասին հայտնում է NME-ն։ Արտիստը ներկայացրել է իր աշխարհը՝ «Beyond the Yellow Brick Road»-ը։ Մակարդակը ներառում է ինտերակտիվ առաջադրանքներ՝ հիմնված Էլթոն Ջոնի հիթերի և վիկտորինայի վրա: Խաղում կներկայացվի նաև երեսվածքների հավաքածու՝ ոգեշնչված երգչի կերպարներով: Երկրպագուները կկարողանան Էլթոն Ջոնի զգեստապահարանից իրենց ավատարի վրա փորձել […]

«Rolling Stone» ամսագիրը կիսվել է BTS-ի RM-ի և ռեփեր Ֆարել Ուիլիամսի կուլիսային տեսանյութով, որտեղ երգիչները լուսանկարահանվում են ամսագրի շապիկի համար: BTS-ը և Ֆարել Ուիլյամսը, որոնք, անկասկած, երաժշտական ​​ինդուստրիայի խոշորագույն դեմքերից են, ինչ-որ բան են պատրաստում լսարանին ներկայացնելու: Լեգենդար պրոդյուսեր և երգիչ Ֆարելն աշխատում է իր հաջորդ նախագծի վրա, և նա դիմել է հարավկորեացի կատարողիների օգնությանը՝ […]

Ամերիկացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը քննադատության է արժանացել Anti-Hero երգի նոր տեսահոլովակի համար։ Այս մասին հայտնում է Page Six-ը։ Երգչուհին ֆեթֆոբիայի մեղադրանքներից հետո հանել է տեսահոլովակի տեսարաններից մեկը։ Ակտիվիստներին և բուժաշխատողներին զայրացրել է այն դրվագը, երբ Սվիֆթը կանգնում է կշեռքի վրա, և թվի փոխարեն այնտեղ գրվում է «գեր» բառը, այնուհետև հնչում են հետևյալ տողերը՝ «Ես […]

Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան հայտարարել է Lift Me Up նոր երգի մասին։ Հաղորդում է Variety-ն։ Երգը կլինի «Black Panther: Wakanda Forever» ֆիլմի սաունդթրեքը և կթողարկվի ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, նոյեմբերի 11-ին նախատեսված ֆիլմի պրեմիերային ընդառաջ։ Նշվում է, որ Lift Me Up-ը Ռիհաննայի կողմից թողարկված առաջին սոլո երգն է լինելու վերջին վեց տարվա ընթացքում։ Այսպիսով, կատարողը իր […]

Մերկուրի ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ինչպես նշում է պարբերականը, մրցանակը շնորհվում է բրիտանական և իռլանդական լավագույն ալբոմի համար։ Այս տարի այն շնորհվել է 28-ամյա ռեփեր Լիթլ Սիմզին՝ Sometimes I Might Be Introvert (Երբեմն ես կարող եմ ինտրովերտ լինել) ալբոմի համար։ Նա միակ արտիստն է, ով երկու անգամ […]

Միանգամից չորս երկիր որոշել է հրաժարվել «Եվրատեսիլ 2023» երաժշտական ​​մրցույթին մասնակցելուց։ Խոսքը Բուլղարիայի, Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի մասին է։ Տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից: Ընդ որում, Չեռնոգորիան առաջինը հրաժարվեց, որտեղ RTCG հեռարձակողը խոստովանեց, որ չունի անհրաժեշտ բյուջե, որպեսզի Պոդգորիցան մասնակցի մրցույթին. խոսքը գրանցման վճարի համար գումարի բացակայության, Մեծ Բրիտանիայում մնալու և […]

Ամերիկյան Blink-182 փոփ փանկ խումբը հայտարարել է վերամիավորման և համաշխարհային մեծ շրջագայության մասին: Այս մասին հայտնում է Pitchfork-ը։ Ֆրոնտմեն և վոկալիստ Թոմ ԴեԼոնգը կվերադառնա խումբ։ Խմբին կմիանան նաև Թրևիս Բարքերը և Մարկ Հոփուսը։ Արդեն հոկտեմբերի 14-ին երաժիշտները կթողարկեն առաջին սինգլը, իսկ 2023 թվականի մարտի 11-ին նրանք կմեկնեն շրջագայության, որը կմեկնարկի Տիխուանա քաղաքում (Մեքսիկա)։ Շրջագայությունը կավարտվի […]


Current track

Title

Artist

Background