Նորություններ

Page: 51

Հայտնի ու սիրված girls-band The Pussycat Dolls-ը վերադառնում է նոր երաժշտությամբ։ Նիկոլ Շերզինգերի գլխավորությամբ ստեղծագործող խմբի վերադարձը մեզ հայտնի է արդեն բրիտանական X-factor-ի իրենց ելույթից հետո, որի վերջում, ի դեպ, կատարեցին «React» կոչվող նոր թրեքից մի հատված։ Խումբը ներկայացրել է սպասվող սինգլի պաշտոնական շապիկը։ Երգը լույս կտեսնի հունվարի 24-ին։

Ամանորի ու Սուրբ ծննդի ամենապայծառ, ամենաուրախ ու պուպուշ երգերը Քեզ <3 Օրեր առաջ մեր ֆեյսբուքյան էջում հարցում էինք տեղադրել, թե ինչպե՞ս է ռադիոլսողների ամանորյա տրամադրությունը, ինչին մեծամասնությունը բացասական էին պատասխանել։ Իհարկե, տխուր է, բա՜յց, միանշանակ կարող ենք շտկել այն։ FM 105.5 Yerevan-ը հատուկ քեզ համար պատրաստել է ամենահավես երգացանկը, որով դու պետք է բարձրացնես քո […]

Սելենա Գոմես, Սեմ Սմիթ, Ջենիֆեր Լոպես, Pussycat Dolls․․․ Բյուր-բյուր աստղեր են սպասվում 2020 թվականին։ Այս տարի կարծես փոփ երաժշտությունն իր արժանի հակահարվածը տվեց ռեփ/հիփ-հոփին՝ չարտերում և ռադիոյում առաջատար դիրքերն իրեն վերադարձնելով, սակայն վերջին երկուսը շարունակում են մնալ շուկայում գլխավորողը։ 2019 թվականը լի էր փոփ հիթերով, երաժշտական տարբեր տիտանների քամբեքերով (անգլ․՝ comeback), սակայն տարվա ավարտին հաշված […]

1. Բիլլին 11 տարեկանից երգեր է գրում։ Vogue-ի հետ զրույցում Բիլլին ասել է, որ եղել է Լոս Անջելեսի մանկական երգչախմբի անդամ։ Այդ ընթացքում նա զարգացրել է իր երգեցողությունը։ — Բայց ես միշտ երգել եմ, ամեն վայրկյան, նույնիսկ այնքան շատ, որ ընտանիքս ասում էր՝ ձայնդ կտրիր։  ԹԵՄԱՏԻԿ։ Ադելը 32 տարեկան է․ հետաքրքիր փաստեր երգչուհու մասին 2. […]

Մրայա Քերի՝ «All I Want For Christmas Is You», Wham! – «Last Christmas»․․․ Ծանոթացե՛ք ամենազզվեցնող տոնական երգերի ցուցակին։ Սուրբ ծննունդն ու Ամանորը շուտով կթակեն բոլորիս տան դռները, և ամեն անկյունից կսկսի հնչել ղողանջող զանգերի ձայնը։ Այդ ղողանջին առաջին հերթին նպաստում ենք մենք՝ ռադիոկայաններս, մեր փլեյլիստերում ավելացնելով համապատասխան երգերը։ Թե որ երգերն են մշտապես գերակշռում, շատերս […]

90-ականների ամենահայտնի շվեդական դուետներից Roxette-ի երգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը մահացել է 61 տարեկան հասակում Երաժշտական կոլեկտիվի հիթերից են The Look-ը, Joyride-ն ու It Must Have Been Love-ը։ BBC-ի փոխանցմամբ և երգչուհուն մոտ գտնվող աղբյուրի հաստատմամբ՝ Մարին մահացել է դեկտեմբերի 9-ին՝ կյանքի վերջին 17 տարիներին քաղցկեղի դեմ պայքարելով։ «Դու 40 տարի շարունակ եղել ես իմ կյանքի լավագույն […]

Ամերիկացի կին ռեփեր Նիքի Մինաժն այսօր, դեկտեմբերի 8-ին տոնում է իր 37-ամյակը, ինչի առիթով Քեզ ենք ներկայացնում արտիստի մասին մի քանի հետաքրքիր փաստ նրա մասին։   Մենք փորձել ենք շրջանցել նրա հաջողությունները երաժշտական կարիերայում, որոնց մի առանձին օր կարելի է անդրադառնալ։   Նիքի Մինաժի լիարժեք անունն է Օնիկա Տանյա Մարաժ։  Նա ունի աֆրիկյան, տրինիդադյան և […]

Եղեռնի հուշահամալիրի շրջակայքի 125 հա տարածքը կանաչապատվի և կոռոգվի։ Այս մասին դեկտեմբերի հինգին մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց FM 105.5 ռադիոկայանի հիմնադիր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Գաղափարն իրականացվելու է Հայաստանում առաջին մասնավոր FM ռադիոկայանի՝ HAI FM-ի (FM 105.5 Yerevan) 25-ամյակի առթիվ։ Սիրելի քաղաքին նվիրված նախագիծը կոչվում է 5X25, որից 5-ը խորհրդանշում է դեկտեմբերի հինգը, 25-ը` ռադիոկայանի տարիքը, […]

Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական-գեղարվեստական ֆիլմի աշխատանքներն արդեն սկսել են։ Պրոդյուսերը Գրեմ Քինգն է, իսկ սցենարը կգրի Ջոն Լոգանը, ովքեր երկուսն էլ բազմաթիվ անգամներ համագործակցել են Մարտի Սկորսեզեի հետ։ Բացի դրանցից, Քինգը եղել է համաշխարհային կինովարձույթում մեծ հաջողությունների հասած «Բոհեմական ռապսոդիայի» պրոդյուսերը, իսկ Լոգանը գրել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «007: Կոորդինատներ «Սքայֆոլ» և «007: ՍՊԵԿՏՐ» […]

Լիամ Փեյնը ներկայացրել է իր դեբյուտային «LP1» ալբոմի շապիկն ու թրեքլիստը։ Սկավառակը կթողարկվի դեկտեմբերի 6-ին։ Թրեք լիստը․ 1. Stack It Up (feat. A Boogie Wit da Hoodie) 2. Remember 3. Heart Meet Break 4. Hips Don’t Lie 5. Tell Your Friends 6. Say It All 7. Rude Hours 8. Live Forever (with Cheat Codes) 9. […]


Current track

Title

Artist