Author: 105.5FM

Page: 26

DJ Khaled-ը հայտարարել է, որ շուտով կներկայացնի նոր երգ Drake-ի և Lil Baby-ի հետ համատեղ, որն իր հաջորդ՝ God Did ստուդիական ալբոմից է լինելու։ Այս մասին հայտնում է Hypebeast պորտալը։ Ամերիկացի ռեփերն իր ինստագրամյան էջում հրապարակել է 16 վայրկյան տևողությամբ թիզեր, որտեղ Drake-ի և Lil Baby-ի հետ կանգնած են բազմաթիվ շտապօգնության մեքենաների առջև և կարծես […]

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը, ինչպես երևում է, իր մասնակցությամբ մի շարք աղմկահարույց միջադեպերից հետո վերջապես հավաքել է ուժերը և վերադարձել երաժշտության աշխարհ։ 40-ամյա կատարողը որոշել է դուետով հանդես գալ բրիտանացի լեգենդար երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի հետ և համատեղ ձայնագրել է իր Tiny Dancer երգի ռեմիքսը, որն առաջին անգամ թողարկվել է 1971 թվականին, հայտնում է […]

Ջասթին Բիբերը հայտարարել է, որ հուլիսի 31-ին վերսկսում է իր «Արդարության համաշխարհային շրջագայությունը»՝ Ռեմսի Հանթի համախտանիշով առաջացած դեմքի կաթվածից հետո։ Հայտնում է Music-news-ը։ «Peaches»-ի հիթմեյքերն ստիպված է եղել հետաձգել իր 130-օրյա «Արդարության համաշխարհային շրջագայության» «մի քանի շոուներ»՝ դեմքի նյարդաբանության պատճառով, որն առաջացնում է լսողության խնդիրներ և կաթված: Այնուամենայնիվ, նա այժմ հաստատել է, որ հուլիսի 31-ին […]

Ամերիկացի կինոդերասան Բեն Աֆլեքը և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել են։ Ամուսնությունը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Նևադայի Քլարկ կոմսությունում, որն ընդգրկում է Լաս Վեգաս քաղաքը։ Նրանց հարսանիքի մասին լուրն առաջին անգամ տարածվել է կիրակի օրը, երբ Նևադայում Քլարկ շրջանի գրասենյակում զույգն ամուսնության լիցենզիա է ստացել, որը մշակվել է շաբաթ օրը: Ամուսնության լիցենզիայի ներկայացումը ցույց է […]

Բրիտանացի 28-ամյա երգիչ Հարի Սթայլսը ներկայացրել է իր «Late Night Talking» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Այս մասին հայտնում է NBC Los Angeles-ը։ Նոր տեսահոլովակը, որը «Harry’s House» ալբոմից է, YouTube-ում թողարկվելու առաջին րոպեին հավաքել է ավելի քան 383,000 դիտում: Մեկ ժամվա ընթացքում «Late Night Talking»-ի դիտումների թիվը գերազանցել է մեկ միլիոնը, իսկ այս պահի դրությամբ այն […]

Metallica-ի «Master of Puppets»-ը հայտնվել է Մեծ Բրիտանիայի Թոփ 40 սինգլներում: Այս մասին հուլիսի 11-ին գրել է Billboard-ը։ 1986 թվականին թողարկված թրեքի նկատմամբ հետաքրքրության նոր ալիքը պայմանավորված է «Stranger Things» շոուի չորրորդ սեզոնի վերջին դրվագների թողարկման հետ։ Սերիալում, առանցքային հերոսներից մեկը՝ Էդի Մանսոնը, գլխավոր չարագործի բանակը շեղելու համար, կիթառի ռիֆ է նվագում «Master of Puppets»-ից: […]

Բրիտանական Coldplay ռոք խումբը «Beautyful» երգի հիման վրա թողարկել է տեսահոլովակ։ Այս մասին հուլիսի 6-ին հայտնել է Rolling Stones-ը։ Հոլովակի սյուժեի կենտրոնում The Weirdos երաժշտական ​​խումբն է, որի անդամներն այլմոլորակային տիկնիկներ են։ Տեսահոլովակի ռեժիսորը Մեթ Ուայթքրոսն է, ով նախկինում բազմաթիվ առիթներով համագործակցել է Coldplay-ի հետ։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին Coldplay-ը ներկայացրել է նոր […]

Ամերիկյան Guns N’ Roses խումբը չեղյալ է հայտարարել Գլազգոյում (Մեծ Բրիտանիա) նախատեսված ելույթը: Այս մասին հուլիսի 5-ին գրել է Billboard-ը։ Ինչպես նշվում է, համերգի չեղարկման պատճառը եղել է «հիվանդությունը», սակայն հայտնի չէ, թե ինչ հիվանդության մասին է խոսքը գնում։ Խումբը նաև նշել է, որ իրենք «աշխատում են շոուի հետաձգման տարբերակի վրա»։ Հիշեցնենք, Guns N’ Roses-ը […]

Բրիտանական The 1975 ինդի ռոք խումբը հրապարակել է իր առաջիկա հինգերորդ ալբոմի՝ «Being Funny In A Foreign Language», երգերի ցանկը և անվանումը: Այս տեղեկությունը տարածվել է սոցիալական ցանցերի միջոցով, հունիսի 30-ին։ 2020-ին թողարկված Notes On A Conditional Form-ի շարունակությունը համարվող ալբոմի գլխավոր սինգլը՝ Part of the Band-ը, կթողարկվի հուլիսի 7-ին։ Մեթի Հելին, ով վերջերս է […]

Ամերիկացի փոփ-փանկ երգչուհի Willow Smith-ը ներկայացրել է այս տարվա առաջին սոլո սինգլը, որը կոչվում է «Maybe it’s my fault»: Թրեքը երգչուհու սոցիալական ցանցերում ներկայացվել է հունիսի 25-ին։ «Maybe it’s my fault» սինգլը երիտասարդ կատարողի համար դարձավ առաջին սոլո երգը Yungblud և PinkPantheress-ի հետ համագործակցությունից հետո։ Նոր սինգլում Willow Smith-ը խոսում է էմոցիոնալ մտերիմ հարաբերություններում մարդկանց […]


Current track

Title

Artist

Background